Կիպրոս կղզու հարավ-արևմուտքում գտնվող Պաֆոս քաղաքը ճանաչվել է ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունը Եվրոպայում։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Այս եզրահանգմանը եկել են Post Office բրիտանական ընկերության փորձագետները։ Նրանք հաշվարկել են երկու ճանապարհորդի ծախսերը եվրոպական տարբեր բնակավայրերում երկու օր հյուրանոցում մնալու, օդանավակայանից քաղաքի կենտրոն գնալու, սնունդի և ժամանցի համար։
Արդյունքում պարզվել է, որ հանգիստը Պաֆոսում զբոսաշրջիկներին կարժենա շուրջ 160 եվրո։ Տասը հորիզոնականից բաղկացած վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել է Վիլնյուսը (162 եվրո), եռյակը եզրափակում է Ռիգան (173 եվրո)։
Թոփ-10 ցանկում նվազման կարգով հայտնվել են նաև Վարշավան, Բուդապեշտը, Կրակովը, Լիսաբոնը, Պրահան, Աթենքը և Պալմա դե Մայորկան (Իսպանիա)։
Բացի այդ, մասնագետները պարզել են, որ զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքը Եվրոպայում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը։ Երկօրյա հանգիստը այստեղ կարժենա ճանապարհորդին 637 եվրո։