Բարսելոնում՝ Lluís Companys պողոտայի փակ հատվածում, ստեղծվել է 200 քառակուսի մետր տարածքով ինտերակտիվ քարտեզ: Այն ցույց է տալիս, թե ինչպես է եղել Կատալոնիայի մայրաքաղաքը մինչև 1741 թվականի պաշարումը, և հնարավորություն է տալիս համեմատել ներկայիս քաղաքի հետ: Նախագծի իրագործման համար ծախսվել է 55 հազար եվրո: Իսկ հոկտեմբերի 1-ից Android և iOS հարթակներով սմարթֆոններից և պլանշետներից օգտվողներին հասանելի կլինի այդ քարտեզի բջջային տարբերակը. հայտնում է Noticia.ru-ն:
Նախագիծը, որը հավելվածների խանութներում կլինի Mapa Tricentenari BCN անվանումով, բացի հիմնական տեղեկությունից իր մեջ կներառի «իրականության լրացումներ» տարրերը, որոնք բնորոշ են համակարգչային խաղերին: Դրանք թույլ կտան ավելի շատ տեղեկություն ստանալ ճակատամարտի մասին, որը տեղի է ունեցել իսպանական ժառանգության պատերազմի ժամանակ: Lluís Companys պողոտան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որը սկսվում է Տրիումֆալի կամարից և ավարտվում Ցիտադել այգով (Parc de la Ciutadella):
Մեկ այլ նորարարություն կլինի Կատալոնիայի մայրաքաղաքի հանրահայտ Ռամբլա փողոցում: Ավելի վաղ քաղաքային իշխանությունները արդեն սահմանափակումներ են դրել կենդանի արձանների հետ կապված: Իսկ այժմ այստեղ կնվազի նաև նկարիչների քանակը՝ 73-ից կմնան 62-ը: Նրանց կթույլատրվի նստել փողոցի մի կողմում (այլ ոչ թե երկու կողմում ինչպես այժմ), բացի այդ, ամեն օր նրանցից յուրաքանչյուրը կարող է զբաղեցնել ոչ ավել, քան 2×1 մետր տարածք: