«Ծովահենային շաբաթ» (Pirates Week Festival) ավանդական փառատոնը տեղի կունենա Կայմանյան կղզիներում: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 7-ից 17-ը, այն անցկացվում է արդեն 36-րդ անգամ: Տոնի ծրագրում են երաժշտություն, մրցույթներ, մանկական օր, գունագեղ շքերթ, սպորտային խաղեր, մշակութային ժառանգության օրեր, ծանոթություն տեղական խոհանոցի հետ և այլն:
«Ծովահենային շաբաթվա» ամենագունագեղ շոուներից մեկը համարվում է Ժառանգության օրը (Heritage Day) կղզիախմբի երեք կղզիներում՝ Մեծ կղզում, Փոքր Կայմանում և Կայման Բրաքում (Cayman Brac). հայտնում է BuenoLatina.ru-ն: Նրա շրջանակներում հնարավոր կլինի ծանոթանալ Կարիբյան տարածաշրջանի կղզային մշակույթի տարբեր ժողովրդական ուղղություններին:
Կայմանյան կղզիները գտնվում են Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան մասում, Կուբայից 240 կմ դեպի հարավ, Ջամայկայից 268 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ֆլորիդա թերակղզուց 770 կմ դեպի հարավ: Դա բրիտանական արտերկրային տարածք է: