Սիենայի հայտնի տաճարի գաղտնի անցումները ձեղնահարկերով տասնամյա վերականգնումից հետո բացվել են և զբոսաշրջիկներին առաջարկում են նոր, տաճարի դեռևս անհայտ տեսարան: 13-րդ դարի հայտնի տաճարը հյուրերին առաջարկում է բարձրանալ ոլորապտույտ աստիճաններով և զբոսանել ձեղնահարկում՝ 15 մետր բարձրությունից դիտարկելով տաճարը ներսից:
Այցելուները փոքրիկ պատուհաններից կարող են մոտիկից տեսնել միջնադարյան խճանկարներ, անվակունդի գիծ և տաճարի առաստաղի զարդանախշերը: Սիենայի տաճարի խնամակալ Մարիո Լորենցին AFP-ին տված հարցազրույցում նշում է, որ տաճարի տանիքը երբեք էլ նախատեսված չի եղել զբոսաշրջիկների էքսկուրսիաների համար:
Հսկա աշխատանք է տարվել ձեղնահարկը մաքրելու և հյուրերին նոր և հետաքրքիր առաջարկներ անելու համար: Ծածկված քայլուղիները, որոնց վրա միաժամանակ կարող է բարձրանալ մինչև 15 մարդ, հիանալի տեսարան են բացում դեպի տաճարի ներսը և տեսարան են բացում դեպի Սիենայի սալիկապատ տանիքները: