Չեխիայի ամրոցներում զբոսաշրջիկներին թույլատրել են լուսանկարել

Չեխիայի իշխանությունները հանել են հին ամրոցների տարածքում  սիրողական լուսանկարահանման արգելքը։ Թեև օգտագործել այդ լուսանկարները թույլատրվում է միայն ոչ կոմերցիոն նպատակներով։ Ակնկալվում է, որ ամրոցների ինտերիերների  լուսանկարների առկայությունը սոցիալական ցանցերում դեպի Չեխիա կգրավի մեծ թվով զբոսաշրջիկների։ ChezhԱմրոցներում  նկարահանումը անվճար է, սակայն կան մի շարք սահմանափակումներ․ չի կարելի օգտվել շտատիվից կամ սելֆիի ձողերից, արգելված է նկարահանել ամրոցը դրոնից։ Լուսառկայծումով նկարահանումը ևս արգելված է․ կարող է գործել ազդանշանային համակարգը։ Բացառություն կկազմի միայն  Պրահայի ամրոցը․ այստեղ նկարահանում կատարելու համար պետք է վճարել  50 կրոն (շուրջ  2 եվրո)։ Բացի այդ, շտատիվով նկարահանումը արգելված է նաև Պրահայի Կարլովի կամրջին․ հայտնում է Ինտերֆաքսը։

You might also like