Բրիտանացին եղել է 168 տեղանոց ինքնաթիռի միակ ուղևորը (Վիդեո)
Թռիչքի ավարտին Jet2-ի օդաչուները նրան 60 ֆունտ ստերլինգի վաուչեր են տվել, որը նա կարող է օգտագործել հաջորդ ուղևորության ժամանակ։
Բրիտանացին տոմս է ամրագրել Կորֆուից Բիրմինգհեմ մեկնող ինքնաթիռի համար և դարձել նրա միակ ուղևորը։ Այդ մասին հայտնում է The Sun-ը։
Բիրմինգհեմի 28-ամյա բնակիչ Սաադ Ջիլանին մեկնել է հունական Կորֆու կղզի ընկերոջ հարսանիքին։ Երբ նա ցանկացել է վերադառնալ տուն՝ Բիրմինգհեմ, նրան օդանավակայանում ասել են, որ լինելու Jet2 ավիաընկերության 168-տեղանոց Boeing 738 իքնաթիռի միակ ուղևորը։
«Ես շատ հուզված էի, որ թռչելու եմ միայնակ։ Բայց ինքնաթիռի անձնակազմը այնքան պրոֆեսիոնալ էր։ Թռիչքի ընթացքում մենք կատակել ենք և ծիծաղել», — կիսվել է անգլիացին։
Բորտուղեկցորդը նրան դիմավորել է հետևյալ արտահայտությամբ․ «Բարի գալուստ ձեր մասնավոր ինքնաթիռ, սըր», և նրան փայլուն կերպով սպասարկել։ Տղամարդը այցելել է նաև օդաչուների խցիկ, սելֆի արել բորտուղեկցորդուհիների հետ և տեսանկարահանել, թե ինչպես են նրանք իրեն անհատական անվտանգության հրահանգներ տալիս։
Նրա խոսքերով՝ ինքը եղել է ինքնաթիռի միակ ուղևորը, քանի որ Կորֆու-Բիրմինգհեմ չվերթը վերջերս է գործարկվել, և շատերը չգիտեն այդ մասին։