Բրիտանացին անցել է ամբողջ աշխարհով ամենահյուսիսային և ամենահարավային բարերում լինելու համար

Սպորտային ավտոմեքենայի վարորդը անցել է 21 երկրով՝ աշխարհի ամենահյուսիսային բարից դեպի ամենահարավայինը։ 

Անգլիական Դևոնի Պլիմուտից 38-ամյա Բեն Կումբսը անցել է  37 000 կմ երեք մայրցամաքներով  Արկտիկայի շրջանից դեպի Չիլի․ փոխանցում է BBC-ն։

Նրան անհրաժեշտ է  եղել յոթ ամիս, որպեսզի ավարտի փորձը։

Ճանապարհորդությունը սկսվել է նորվեգական Սվալբարդ կղզուց, որտեղ ապրում է չորս մարդ։ Այնտեղ ևս բար կա։

Հարավային բարի հետ խնդիրներ են ծագել։ Նման բան կա նաև Անտարկտիդայում, բայց միայն տեղի կայանների աշխատակիցների համար։ Այդ պատճառով ամենահարմար հաստատությունը եղել է Չիլիի Հրե Երկրի Պուերտո Ուիլյամսում։

Բեն Կումբսը եղել է ամենահյուսիսային և ամենահարավային բարերում

20-ամյա բրիտանական TVR Chimaera սպորտքարը Պիրամիդենայից  անցել է  ամբողջ Եվրոպան մինչև բրիտանական Սաութհեմփթոնը, որտեղից մեքենան նավով տեղափոխել են Նյու Յորք։ Այնուհետև Կումբսը անցել է ԱՄՆ-ով, հասել Կալիֆորնիա և այնտեղից անցել Մեքսիկայի սահմանը։ Պանամա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Արգենտինա, Չիլի․ և նա տեղում է։

Ճանապարհորդության վերջնական կետին Կումբսը հասել է փետրվարի 12-ին։ Բարում նրան սպասել է էժանագին, պլաստիկ կահույք, չիլիական հեռուստատեսություն և ճաշացանկ, ոը բաղկացած է լագերից և էժանագին վիսկիից։  «Երևի, կան ավելի գրավիչ վայրեր, որտեղ կարել իէ  գնալ՝ անցնելով  20 000 մղոն ճանապարհ։ Բայց կարևորը հենց ճանապարհորդությունն է, ոչ թե՝ նշանակման վայրը», —նշել է ավտոտուրիստը։

Բեն Կումբսը եղել է ամենահյուսիսային և ամենահարավային բարերում

 

You might also like