Էվոլուցիայի բնագավառի հայտնի գիտնական Ալեսթեր Քլարկը գտել է հումորի բանաձևը, որը ունի հետևյալ տեսքը` H = m X s: «H»-ը ցույց է տալիս լավ հումորից ստացված բավականության աստիճանը, m-ը` դրանում առկա ապատեղեկատվության մակարդակն է, իսկ s-ը` այն լուրջ ընդունելու ունկնդիրի կարողությունը:
Քլանկի կարծիքով` ծիծաղ առաջացնում է այն կատակը, որը պարունակում է սխալ տեղեկատվություն կամ հանգամանքներ, որոնք լսողին ստիպում եմ արագ արձագանքել` փորձելով գտնել խորամանկությունը:
«Հումորը օգնում է մեզ ծառերի ետևում տեսնել անտառը», – հայտարարել է գիտնականը: Քլարկը նաև կարծում է, որ կազմավորումից սկսած մարդու մոտ հայտնված կատակելու ունակությունը բարդ էվոլուցիոն մեխանիզմ է: Նրա խնդիրն է անմիջապես վերլուծել տեղեկատվությունը, տարանջատել նրանից ճիշտն ու սխալը: «Հումորը իսկապես ուղեղի շատ կարևոր գործառույթ է կատարում` կապված վտանգավորության աստիճանի սահմանման հետ», – ընդգծում է բրիտանացի գիտնականը: