Մեծ Բրիտանիայում գոյություն ունի ամուսնական դավաճանությունների կայք, որը մեծ ժողովրդականություն է վայելում։ The Daily Mail պարբերականը հայտնում է, որ կայքի կազմակերպիչները մտադիր են ընդլայնել իրենց բիզնեսը և բանակցություններ են վարում մասնավոր հանգստավայրի գնման մասին, որը գտնվում է Պլիմուտ քաղաքից 100 մղոն հեռավորւթյան վրա։ Illicit Retreat («Արգելված հանգստավայր») կղզին կդառնա հարմարավետ և անվտանգ վայր դավաճանության սիրահարների համար։Կղզի կարելի կլինի այցելել առանց տոմսում անձրագրային տվյալների գրանցման, դրա համար նախատեսված է ուղղաթիռային հաղորդակցություն։ Ժամանելուն պես խորհուրդ կտրվի հանձնել անալիզներ սեռական վարակների համար (ըստ ցանկության), այնուհետև հնարավոր կլինի վարձակալել առանձին տուն կամ բնակարան, խաղալ թենիս, մասնակցել սպա պրոցեդուրաների։ Կղզին կունենա կեղծ կոնֆերանս սրահ, որը գործարարները կարող են ցուցադրել իրենց կանանց Skype-ով։ Կայքի հեղինակները վստահեցնում են, որ դա կատակ չէ․ նախագիծը կյանքի կկոչվի 2017 թվականին, իսկ մեկշաբաթյա հանգիստը կարժենա 5-ից 15 հազար ֆունտ ստերլինգ։