Բրիտանական խորհրդարանը կվերածեն ռեստորանի
2018 թվականի հունվարից կարելի է ճաշել խորհրդարանի չերչիլյան ոճով ձևավորած ռեստորանում։
Բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի ճաշասրահներում կընդունեն հյուրերի և կանցկացնեն բանկետներ։ Նման որոշում խորհրդարանը կայացրել է պետական բյուջեի խնայողության նպատակով․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Ապագայում ճաշարանն ու բանկետային սրահը նախատեսում են ստանալ միշլենյան աստղեր։ Դրանք վարձակալական հիմունքներով կտրվեն միջոցառումների և հարսանեկան խնջույքների անցկացման համար։ Հյուրերին կառաջարկվի «Էքսկլյուզիվ միջավայր, բարձրակարգ սպասարկում և դեպի Թեմզա գետը բացվող տեսարան»։
Նշվում է, որ արդեն 2018 թվականի հունվարին բոլոր ցանկացողները կարող են ճաշել բրիտանական խորհրդարանի ռեստորանում, որը ձևավորված է չերչիլյան ոճով։ Նախատեսվում է , որ մեկ հոգու համար միջին արժեքը կլինի 80 ֆունտ ստերլինգ։
Այժմ խորհրդարանականների սնունդի համար սուբսիդիաներ են տրամադրվում բյուջեից, բայց հետագայում նախատեսվում է հրաժարվել դրանից։