TravelSupermarket կայքի անցկացրած վերջին ուսումնասիրությունների համաձայն` բրիտանացիները «շների խենթ սիրահար» ազգ են: Նրանց 32%-ը խոստովանել է, որ ավելի նախընտրում է հանգստի մեկնել իր չորքոտանի ընկերոջ հետ, քան բարեկամի: 13%-ը կընտրեն հանգիստը սիրելի շան հետ, այլ ոչ թե զուգընկերոջ, իսկ 10%-ը հայտարարել է, որ երեխաների հետ մեկտեղ հանգստի կտաներ նաև շանը:
Շան տերերի 47%-ը նշում են, որ հանգստի ժամանակ ավելի շատ կարոտում են իրենց չորքոտանուն, քան բարեկամին կամ մնացած այլ բաներին: Հարցման մասնակիցների 40%-ը արձակուրդին պարբերաբար հետաքրքրվում է իրենց տնային կերդանիների մասին, երբեմն էլ` «կապվում» նրանց հետ: կենդանիներ պահողների 36%-ի մոտ հիմնական խնդիրը հանգստի մեկնելիս հենց նրանցից բաժանվելն է:
18%-ը ճանապարհորդություններից իրեննց հետ նրանց համար նվերներ է բերում: Արդյունքում պարզվել է, որ կենդանի պահողների 39%-ը մտադիր է ճանապարհորդել նրանց հետ. հայտնում է Travel Daily News-ը: