Անգլիացիները թեյավճար չեն թողնում, որովհետև չգիտեն, թե որքան է պետք թողնել

«Լինե՞լ, թե՞ չլինել» հավերժական հարցը, որն առաջ է քաշել Շեքսպիրը, ժամանակակից անգլիացի զբոսաշրջիկների համար փոխվում է «Տա՞լ թեյավճար, թե՞ չտալ»  հարցի: Երբ պետք է ընտրել, թե որքան թողել թեյավճար, բրտանացիների կեսից քիչը թողնում է հաշվի 10%-ը այն դեպքում, որ հարցվածներից ամեն երրորդը թողնում է ընդհանուր հաշվի 5%-ից էլ քիչ գումար: Զբոսաշրջիկների 15%-ը ընդհանրապես չի թողնում թեյավճար: Նոր ուսումնաիրության համաձայն՝ բրիտանացի զբոսաշրջիկների  39%-ը թեյավճար տալու սովորությունը համարում է ահավոր երևույթ: Բայց ամենակարևոր մտահոգիչ հարցը այն է, թե որքան պետք է լինի թեյավճարը. այսպես են պատասխանել հարցվածների  30%-ը: Մյուս գործոնը տնտեսական է. ինչպես գրում է The Telegraf-ը՝ ԱՄՆ-ում թեյավճարի չափը հասնում է 20 %-ի, և 1000 ֆունտ բյուջեի դեպքում այն կազմում է 200 ֆունտ:

Tip

Թեյավճարի չափը աշխարհի ռեստորաններում.

Բրազիլիա՝ 10%, ընդգրկված են հաշվի մեջ
Բուլղարիա՝ 10%
Կանադա՝ 15%
Խորվաթիա՝ 10%
Չեխիա՝ 10%
Եգիպտոս՝ 5-10%
Ֆրանսիա՝ 5%, ըստ ցանկության

tip
Գերմանիա՝ 10%, եթե գոհ են սպասարկումից
Իռլանդիա՝ 10%, ըստ ցանկության, բայց սովորաբար ընդգրկվում է հաշվի մեջ
Լատվիա՝  10%
Նիդեռլանդներ՝ 10%
Իսպանիա՝5-10%
Թայլանդ՝  10%
ԱՄՆ՝ 15-20%

You might also like