Բրիտանացիները ռուսներին ընդգրկել են աշխարհի ամենակոպիտ ժողովուրդների ցանկում

Skyscanner ավիատոմսերի  անվճար որոնման համակարգից օգտվող բրիտանացիները  կազմել են ամենակոպիտ ազգերի ցուցակը, որի երկրորդ տեղում հայտնվել են ռուսները: Skyscanner-ը Մեծ Բրիտանիայում անցկացրած  հարցման արդյունքում պարզել է, որ Մառախլապատ Ալբիոնի բնակիչների կարծիքով աշխարհի ամենակոպիտ ազգերի վարկանիշային ցուցակում առաջին տեղը  զբաղեցնում են ֆրանսիացիները` 19%, երկրորդ տեղում հայտնվել են ռուսները:

Երկար ժամանակ ֆրանսիացիները ունեն այդ համբավը, քանի որ նրանք մյուսներից տարբերվում են իրենց խստությամբ, հատկապես դա ապշեցնում է այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին, ովքեր  ֆրանսիացիների անկեղծությունը ընկալում են որպես կոպտություն: Սակայն, ինչպես ցույց է տվել հարցումը, ռուս ժողովուրդը զբոսաշրջիկների վրա այնքան էլ լավ տպավորություն չի թողել:  Հարցվողների գրեթե 17%-ը համոզված են, որ ռուսները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն իրենց  վարվելակերպի վրա: Այսպիսի արդյունքը բացատրվում է նրանով, որ վերջին տարիներին ռուսախոս զբոսաշրջիկների թիվը արտասահմանում շատացել է, հատկապես Իսպանիայում, որն էլ նաև բրիտանացիների սիրելի վայրն է:

Միայն անցյալ տարի ավիատոմսերի պատվերները  Ռուսաստանից այդ երկիր  ավելացել է ավելի քան երկու անգամ: Բրիտանացիները իրենք իրենց ևս քննադատորեն են վերաբերվում: Քվեարկողների ավելի քան 10%-ը  համարում է, որ Մառախլապատ Ալբիոնի բնակիչները պետք է ավելի ուշադիր լինեն շրջապատում իրենց պահվածքի համար: Գերմանացիները հայտնվել են վարկանիշային ցուցակի չորրորդ տեղում: Հարցման արդյունքում ամենաքաղաքավարի զբոսաշրջիկներ են ճանաչվել  բրազիլացիները, Կարիբյան կղզու բնակիչները, ինչպես նաև` ֆիլիպինցիները:

Թոփ-10 ամենակոպիտ ազգերի վարկանիշային ցուցակը
1.Ֆրանսիացիները – 19.2%
2.Ռուսները- 16.6%
3.Բրիտանացիները – 10.4%
4.Գերմանացիները – 9.9%
5.Չինացիները – 4.3%
6.Ամերիկացիները- 3.3%
7.Իսպանացիները – 3.1%
8.Իտալացիները – 2.3%
9.Լեհերը- 2.2%
10.Թուրքերը – 2.1%

 

You might also like