Բրիտանացիները 2018 թվականին ստորջրյա էքսկուրսիա կուղարկեն «Տիտանիկի» խորտակման վայր

2018 թվականի մայիսին ճանապարհորդների համար կկազմակերպվեն ստորջրյա էքսկուրսիաներ «Տիտանիկ» նավի խորտակման վայր։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը։

Նախագծի վրա կաշխատի բրիտանական Blue Marble Private տուրօպերատորը։ Էքսկուրսիային կկարողանա մասնակցել միաժամանակ առավելագույնը ինը մարդ։

Ճանապարհորդները կմիանան  նավի խորտակման վայր  այցելող  2005 թվականից ձևավորված առաջին գիտահետազոտական  արշավախմբին։ Սենտ Ջոնս քաղաքից նրանց կտեղափոխեն ուղղաթիռով դեպի նավը, որը կմեկնի  Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում գտնվող աղետի վայրը։

Առաջին երկու օրը զբոսաշրջիկները կհետևեն գիտնականների աշխատանքին և կօգնեն նրանց։ Այնուհետև նրանք կարող են սուզվել օվկիանոսի հատակը տիտանե ձուլվածքով և ածխածնային մանրաթելով պատրաստված ստորջրյա սարքով։ Ճանապարհորդները էքսկուրսիա կկատարեն  «Տիտանիկի» խորտակման վայրում։ Նրանց հետ կլինի նաև օվկիանոսագետ-փորձագետը։

Նման տուրը կարժենա ավելի քան  105 հազար դոլար մեկ հոգու համար։ 2019 թվականի ամռանը նախատեսված է նման արդեն երկրորդ էքսկուրսիան։