Նյուքասթլի Indigo հյուրանոցում այցելուներին առաջարկում են կարդալ էլեկտրոնային Աստվածաշունչ: Հյուրանոցի բոլոր 148 համարներում հայտնվել են էլեկտրոնային գրքեր: Հյուրերը նաև կարող են ձեռք բերել ցանկացած այլ կրոնական տեքստ` վճարելով 5 ֆունտ, կամ ունենալ իրենց ցանկացած գիրքը էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային Աստվածաշունչ ստեղծելու միտքը ծնվել է Նյուքասթլի գրական ժառանգության հիմնադրամում:
Քաղաքն ունի հարուստ գրադարան, որտեղ պահպանվում են ավելի քան 150 հազար գիրք: 18 -րդ դարում Նյուքասթլը եղել է Մեծ Բրիտանիայի հրատարակչական խոշոր կենտրոններից մեկը: 21-րդ դարում որոշել են հյուրերին գրականությանը ծանոթացնել նոր տեխնոլոգիաների միջոցով: Եթե էլեկտրոնային Աստվածաշնչի գաղափարը հյուրերի կողմից դրական արձագանք ունենա, ապա գաղափարից կօգտվեն այս հյուրանոցային շղթայի 44 հյուրանոցները ողջ աշխարհից. հայտնում է The Telegraph-ը: