Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է հորինված անունների ցանկ, որոնք օգտագործում են աստղերը հյուրանոցում գրանցվելիս, որպեսզի աննկատ մնան։ Աստղերը ընտրում են մուլտֆիլմերի, սերիալների հերոսների և իրենց ընտանի կենդանիների անունները։
Ինչպես գրում է Lenta-ն՝ պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը մի անգամ որպես այլանուն ընտրել է իր սիրելի դիսնեյյան արքայադստեր՝ Ժասմինի անունը, և այժմ մշտապես այն կիրառում է ճանապարհորդելիս։ Թոն Հենքսը գրանցվում է XIX դարի շոտլանդացի երգիչ և կատակերգու Հարրի Լաուդերի անվան տակ։ Իսկ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հյուրանոցում գրանցվում են՝ որպես տեր և տիկին Պիլաֆ։ Նախկինում, երբ Ջոլին ճանապարհորդում էր միայնակ, գրանցվում էր՝ որպես Միսս Լոլիփոփ (անգլերենից թարգմանաբար՝ սառցաշաքար)։Ջասթին Բիբերը հյուրանոցներում ներկայանում է Չենդլեր Բինգ՝ «Ընկերներ» սերիալի հերոսը, ում դերը խաղացել է Մեթյու Պերրին։ Երգչուհի Նիկոլ Շերզինգերը ապրում է հյուրանոցում՝ որպես Էդնա Կրաբապլ՝ «Սիմպսոններ» մուլտֆիլմի հերոս։ Իսկ Ջեյ Զին և Բեյոնսեն ընտրել են Ֆրենկ Սինատրա և Ինգրիդ Ջեքսոն անունները։
Փերիս Հիլթոնը օգտվում է իր շնիկի անունից՝ Թինկերբելլ։ Դենիել Քրեյգը տալիս է պապիկի՝ Օլվին Ուիլյամսի անունը։