Բրիտանացիները համեմատել են Պուտինի ու Թրամփի անձնական ինքնաթիռները
Ռուսաստանի առաջին օդանավը չափերով զիջում է ամերիկյանին, բայց ավելի շքեղ է ներսում։
Բրիտանական Daily Mail պարբերականը համեմատել է Ռուսաստաի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռները, որոնցով նրանք մեկնել են Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին անցկացվել է երկկողմանի հանդիպում։
Լրագրողները պարզել են, որ Պուտինի ինքնաթիռը (Ил-96) 500 միլիոն դոլարով էժան է Թրամփի ինքնաթիռից (մոդեռնիզացված Boeing 747-200B), որն արժե մեկ միլիարդ դոլար։ Նշվում է նաև ինքնաթիռների առավելագույն արագությունը․ 900 կմ/ժ ռուսականինն է, 1000 կմ/ժ ամերիկյանինը։ Ил-96-ի երկարությունը կազմում է 65 մետր, իսկ Boeing 747-ինը՝ 70 մետր։
ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռի ինտերիերը ավելի համեստ է․ այնտեղ կա գրասենյակ, ձայնամեկուսացված կոնֆերանս սրահ, ճաշասենյակ, խոհանոց, բայց չկա մարզասրահ և շքեղ լոգարան, ինչպես նաև՝ King-size մահճակալ, որոնք կան Ռուսաստանի նախագահի ինքնաթիռում։