British Airways Holidays-ը ուսումնասիրություններ է կատարել, պարզելու համար, թե որքան լավ գիտեն բրիտանացիները աշխարհագրությունը, բայց արդյունքները հուսահատեցնող էին: Ճանապարհորդների մեկ երրորդը չի կարողացել քարտեզի վրա ցույց տալ այն երկրի վայրը, որտեղ այցելել են արձակուրդի ժամանակ: Պարզվել է, որ ամենաանճանաչ երկիրը Կիպրոսն է, այս կղզի այցելող զբոսաշրջիկների 53 %-ը չեն կարողացել նշել երկրի գտնվելու վայրը աշխարհամասի քարտեզի վրա, մեծամասնությունը Կիպրոսը համարել է Հունաստանի մի մասը: Թուրքիայում հանգստացող զբոսաշրջիկների կեսից ավելին չեն կարողացել գտնել իրենց հանգստավայրը քարտեզի վրա, իսկ մյուս կեսը Թուրքիան տեղավորել են Ուկրաինայի շրջանում, որը գրեթե 500 կիլոմետր հյուսիս է գտնվում:
Մոտավորապես մեկ երրորդը՝ 31 %-ը, չեն կարողացել գտնել Պորտուգալիան՝ շփոթելով Ֆրանսիայի հետ, իսկ Նիդերլանդների տեղը չեն գտել 36 %-ը՝ այդ երկիրը տեղավորելով Դանիայի տարածքում: Գերմանիայի որոնումները անհանգստացրեց 22 % զբոսաշրջիկներին: Անգամ ամենագլխավոր տուրիստական կետի տեղը զբոսաշրջիկներին փակուղի է մտցրել: Տաս հարցվողներից մեկը չեն կարողացել գտնել Ֆրանսիան՝ շփոթելով այն Բելգիայի, Իտալիայի և անգամ Բելառուսի հետ: Հարցվողների մեկ չորրորդը չեն կարողացել գտնել Իսպանիան, իսկ 29 %-ը՝ Հունաստանը: Բայց, որն է ավելի հետաքրքիր և զարհուրելի այդ հարցման մեջ. բրիտանացիների 24 %-ը չեն կարողացել ճիշտ նշեն Իռլանդիայի գտնվելու վայրը: Այս ֆոնի վրա մայրաքաղաքի չիմացությունը, որտեղ անցկացրել են հանգիստը, այնքան էլ վախենալու չէ: