Հետիոտնային կամուրջը, որը ստեղծվել է նորվեգացի ճարտարապետ Vebjørn Sand-ի ղեկավարության ներքո, կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի ինքատիպ նկարի հիման վրա:
Դա Վինչին այս կամուրջը նկարել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիթ II-ի հանձնարարությամբ: Նախատեսվում էր կամուրջը կառուցել «Ոսկե եղջյուր» ծովածոցի վրա` Բոսֆորի նեղուցում, բայց այդպես էլ կյանքի չկոչվեց:
Դա Վինչիի կամուրջը ունի 108 մետր երկարություն և գտնվում է Նորվեգիայի Օս համայնքում: