Ամենամեծ ցատկահարթակը կհայտնվի Լոնդոնում և կդառնա հասարակական տրանսպորտի նոր ձև

Շատ տարօրինակ նախագիծ է վերջերս հաստատել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը. Լոնդոնում կհայտնվի աշխարհի ամենամեծ բատուտը, որը բացի ժամանցային գործառույթներից, կարող է օգտագործվել՝ որպես հասարակական տրանսպորտ:

bounceway

Բատուտը կգտնվի Թեմզայի հարավային ափին՝ հայտնի «Լոնդոնյան աչքի» մոտ: Նախագիծը նախատեսված է նպաստել առողջ ապրելակերպին և փոխարինել հասարակական տրանսպորտին այն լոնդոնցիների համար, ովքեր աշխատանքի գնալիս ճանապարհի վրա ծախսում են օրվա զգալի մասը:

bounceway

Այժմ գրասենյակ տանող ճանապարհի մի մասը կարելի է ոչ թե անցնել, այլ՝ ցատկել: Bounceway բատուտը մասնակի կֆինանսավորվի հարկատուների գումարներից, նոր նախագծի շինարարության ընդհանուր գումարը կազմում է  2,3 միլիոն եվրո:

You might also like