Աշխարհի ամենամեծ պիցցան

Իտալիան կրկին վերանվաճել է աշխարհի ամենամեծ պիցցայի հայրենիքի կոչումը: Հինգ խոհարարներ եփել են դասական «Մարգարիտա», որի տրամագիծը 40 մետր է: Ընդհանուր մակերեսը՝ 1208  քառակուսի մետր է: Նախկին ռեկորդային պիցցան թխվել էր Հարավային Աֆրիկայում 1990 թվականին, իսկ նրա տրամագիծը 37 մետրից մի փոքր ավելի էր: Իտալացի խոհարարներին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել՝ վերադարձնելով կոչումը հայտնի ուտեստի հայրենիք: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Pizza

Պիցցայի պատրաստման համար օգտագործվել է  8 891 կիլոգրամ ալյուր, 3 992 կիլոգրամ տոմատի մածուկ և շուրջ  9  տոննա մոցառելլա պանիր: Պատրաստվի պիզզան կշռել է շուրջ  16 տոննա: Պիզզայի պատրաստման համար օգտագործվել է նաև 680 կիլոգրամ մարգարին, 249  կիլոգրամ աղ,  190 կիլոգրամ բուսական յուղ, 22 կիլոգրամ բալզամիկ քացախ: Նման պիցցա թխելու համար իտալացի խոհարարները առանց հանգստի աշխատել են 48 ժամ: Պիցցան կազմված է  5234  առանձին պատրաստված  մասերից:

Pizza

Պիցցան ստացել է «Օտտավիա» անվանումը՝ ի պատիվ հռոմեական առաջին կայսր Օգոստոսի: Խոհարար Դովիլիո Նարդին, ով ղեկավարել է խոհարարների խումբը, նշել է. «Մենք պիցցան «Օտտավիա» ենք անվանել՝ ակնկալելով տնտեսական և մշակութային վերելք: Մենք ցանկանում ենք, որպեսզի պիցցան դառնա բոլոր երկրների վերականգնման խորհրդանիշ»:

Pizza

Պիցցան բաժանվել է մասերի և ուղարկվել Հռոմի անապահով մարդկանց ապաստարաններ:

You might also like