Պորտուգալիա. Աշխարհի ամենամեծ ֆոտոալբոմը կտեղադրվի Լիսաբոնի կենտրոնում

Պորտուգալական DreamBooks ընկերությունը, որն արտադրում է օրացույցներ և ֆոտոալբոմներ, ներկայացրել է լուսանկարների աշխարհում ամենամեծ ալբոմը: Գիրքը կշռում է կես տոննա և պարունակում է երկրի բոլոր  շրջանների և բնակիչների ավանդույթների  10 000 լուսանկար:  «Պորտուգալիա՝ լավագույն ուղղություն» ծրագրի շրջանակներում պատրաստված ալբոմը արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Dreambooks

10 մետր երկարությամբ և 4.5  մետր բարձրությամբ գիրքը կշռում է 500 կգ և պարունակում է լուսանկարներ՝ արված Պորտուգալիայի բնակիչների կողմից: Հսկա ալբոմը արդեն ներկայացվել է Պորտուգալիայի մի քանի քաղաքներում, իսկ ամռանը կցուցադրվի Լիսաբոնում՝ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝  Praca da Figueira-ում. գրում է   Turystyka-ն:

You might also like