Սկանդինավյան երկրից մի հրուշակագործ ներկայացրել է աշխարհում ամենամեծ կոնով պաղպաղակը: Երեքմետրանոց աղանդերը ափամերձ փոքրիկ քաղաք է ժամանել ուղղաթիռով, որտեղ գլուխգործոցին արդեն սպասում էին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:
Մասնագետներից բացի քաղցրավենիքին սպասում էր նաև շուրջ 9 հազար մարդ, ովքեր ցականում էին համտեսել չափսերով ռեկորդային համարվող պաղպաղակը: Գլուխգործոցի պատրաստման համար, ինչպես հայտնում են հեղինակները, ծախսվել է 40 լիտր մուրաբա, 60 լիտր շոկոլադ և շուրջ 1100 լիտր վանիլային պաղպաղակ: Հսկա պաղպաղակի քաշը կազմել է շորջ 75 կգ: