Հյուրանոցի մակարդակի առավելագույն գնահատականը կարող է պարունակել միայն 5 աստղ։ Սակայն Դուբայի Burj Al Arab այցելած լրագրողներից մեկը, իր հիացմունքը արտահայտելով նրա հանդեպ, նրան վերագրել է ևս երկու լրացուցիչ աստղ, որոնք գոյություն չունեն աստղերի բաշխման պաշտոնական ռեգիստրում։ Այդ պահից սկսած իրենց շքեղությամբ և ծառայությունների լայն ընտրանիով հիացնող հյուրանոցները ԶԼՄ-ների կողմից սկսեցին դասվել 7-աստղանիների շարքում։
Ստորև ներկայացված է 7-աստղանի 7 լավագույն հյուրանոցների ցանկը, որը կազմել են Skyscanner պորտալի խմբագիրները։
1. Burj Al Arab (Դուբայ, ԱՄԷ);
2. Emirates Palace Hotel (Աբու Դաբի);
3. Signiel Seoul (Սեուլ, Հարավային Կորեա);
4. Pangu 7 Star Hotel (Պեկին, Չինաստան);
5. Seven Stars Galleria (Միլան, Իտալիա);
6. Taj Falaknuma Palace (Հայդարաբադ, Հնդկաստան);
7. Laucala Private Island (Ֆիջի)։