Miele գերմանական ուղեցույցը ընտրել է Ասիայի լավագույն ռեստորանը: Եվ առաջին տեղը զբաղեցրել է եվրոպական խոհանոց առաջարկող ռեստորանը: Երկու ռեստորանները, որոնց ավագ խոհարարը ֆրանսիացի Ջոել Ռոբուշոն է, այս ցանկում զբաղեցրել են առաջին և երրորդ տեղերը: Իսկ Սինգապուրի նորեկը` ճապոնացի ավագ խոհարար Տատսուի Վակուդան իր Waku Ghin ռեստորանով զբաղեցրել է երկրորդ տեղը: Miele ռեստորանային ուղեցույցի մամուլի հաղորդագրությունում, որում ներկայացված են Ասիայի լավագույն 500 ռեստորանները` ընտրված մասնագետների և այցելուների կողմից, նշվում է. «Մարդը, ով հայտնի է ողջ աշխարհում, և նրա օգնականները նորից արեցին դա»:
Ասիայի 10 լավագույն ռեստորանները` ըստ Miele-ի.
1. Robuchon au Dome. Մակաո
2. Waku Ghin. Սինգապուր
3. L’Atelier de Joel Robuchon. Հոնգկոնգ
4. Iggy’s. Սինգապուր
5. Mozaic in Bali. Ինդոնեզիա
6. Pierre Gagnaire a Seoul. Հարավային Կորեա
7. Caprice. Հոնգկոնգ
8. Amber. Հոնգկոնգ
9. 8 1/2 Otto e Mezzo Bombana. Հոնգկոնգ
10. Les Amis. Սինգապուր