Ըստ TripAdvisor Travelers’ Choice 2017-ի՝ աշխարհի լավագույն ռեստորանը դարձել է The Black Swan-ը, որը գտնվում է բրիտանական Նորթ Յորքշիր կոմսության Օլդստիդ փոքրիկ գյուղում։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով մրցանակաբաշխության կայքին։
Ինչպես նշում է Mirror-ը՝ ռեստորանում աշխատում է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ ավագ խոհարարը, ով ստացել է Միշլենի աստղ։ Այժմ The Black Swan-ը երկրում առաջին հաստատությունն է, որը գլխավորում է TripAdvisor Travelers’ Choice վարկանիշային աղյուսակը։
Շեֆ խոհարար Թոմմի Բենքսը եղբոր հետ բացել է ռեստորանը, երբ 17 տարեկան էր։ 24 տարեկանում նա ստացել է Միշլենի աստղը։
Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ևս մեկ բրիտանական ռեստորան՝ Belmond Le Manoir aux Quat’Saisons (Օքսվորդշիր կոմսություն), երրորդը՝ Maison Lameloise (Շանի, Ֆրանսիա)։
Ընդհանուր առմամբ, ցանկում հայտնվել է 25 հաստատություն։
Հոկտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ ըստ The World’s 50 Best Bars 2017-ի, լավագույն բար է ճանաչվել լոնդոնյան American Bar-ը։