Իսպանական Toprural թեմատիկ ռեսուրսը ուսումնասիրություն է անցկացրել պարզելու համար, թե որոնք են երկրում գյուղական տուրիզմի ամենաճանաչված ուղղությունները:
Այդ աշխատանքի արդյունքների համաձայն` գյուղական հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում է Աստուրիա շրջանը, մասնավորապես` Լյանես (Llanes), Կոնգաս դե Օնիս (Cangas de Onis) և Կուդիլերո (Cudillero) համայնքները, որտեղ լեռնային բնապատկերների գեղեցկությունը կատարելապես համադրվում է ատլանտյան ափի հետ:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են Կատալոնիայի Ժիրոնա և Բարսելոն նահանգները: Չորրորդ տեղում Կանտաբրիան է: Ցուցակում նրան հետևում են Ուեսկան (Արագոն համայնք), ևս մեկ կատալոնական նահանգ` Լեիդան (Lleida), Նավարրա շրջանի համանուն համայնքը, Գալիցիայի Պոնտեվեդրան, Բասկերի երկրի Գիպուսկաոն և Անդալուզիայի Կադիսը. գրում է BuenaEspana-ն: