Թերևս չափազանց ակտիվ ու հետաքրքրասեր երեխաների ծնողները գոնե մեկ անգամ բախվել են հանգստի համար վայր ընտրելու դժվարության հետ։ Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրիկ ճանապարհորդները նույնիսկ աննշան ուղևորությունը ընկալում են որպես անհավանական արկած և ցանկանում բացահայտել իրենց համար աշխարհը՝ թեկուզ վնասվածքների և սխալների գնով։
Ստորև ներկայացված է վայրերի ցանկ, որոնք իդեալական են փոքրիկ ակտիվ զբոսաշրջիկների համար։
1. Թեմատիկ այգիներ, որտեղ, որպես կանոն, լինում են նաև հյուրանոցներ;
2. Մեծ թվով անիմատորներով և ակտիվ խաղեր ընդգրկող մանական ակումբով հյուրանոցներ և կռուիզներ;
3. Քեմփինգի հնարավորություն ունեցող ազգային պարկեր;
4. Մեծ կենդանաբանական այգիներով և օվկիանարիումներով քաղաքներ;
5. Ծովի կամ լճի ափին հանգստավայրեր, որոնք ունեն փոքրիկների համար նախատեսված ջրի առանձին գոտի;
6. Խոշոր, զարգացած քաղաքներ զբոսանքի և էքսկուրսիաների համար (10 տարեկան և մեծ երեխաների համար);
7. Ամառանոց և ֆերմա, որտեղ կարելի է բնակվել հյուրատանը;
8. Լեռնադահուկային առողջարաններ։