Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Լոնդոն
Ըստ կարծրատիպի՝ խստաբարո և ձանձրալի բրիտանացիները չեն կարողանում ուրախանալ այնպես, ինչպես դա անում են այլ ազգեր: Նոր Տարին կչեզոքացնի բոլոր կարծրատիպերը և Դուք կհասկանաք, թե որքան սխալ պատկերացում եք ունեցել ամանորյա Լոնդոնի մասին, որը իր հյուրերին դիմավորում է Տրաֆալգար հրապարակում շքեղ տոնածառով:
Տուրի արժեքը` սկսած $900
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած $608
Բնակության արժեքը` հոսթելում` սկսած $20, 2* – $56, 3* – $57, 4* – $61, 5* – $201
Շնորհավոր Նոր Տարի – Happy New Year!