Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Փարիզ
Իհարկե Փարիզում ամենագլխավոր ամանորյա տոնակատարությունը տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի շրջակայքում: Տոնակատարության մասնակիցները ժամանում են այստեղ ողջ օրվա ընթացքում. շուրջը անհավանական աղմուկ է, ամենուր հրավառություն է, երկինքը ծակում է աշտարակի վերևում տեղադրված լուսարձակի լույսը, իսկ օդում երևում են Моет & Chandon շամպայնի խցանները և երկնքում սավառնում է տոնական ուտելիքների անուշ բույրը: Ուղիղ կես գիշերին Էյֆելյան աշտարակը լուսավորվում է և պատվում ծիածանի գույներով:
Եթե ձեզ դուր չի գալիս ամբոխի մեջ կանգնած վիճակը, այդ ժամանակ կարող եք սավառնել Փարիզով: Բավական է պատվիրել Eutelsat օդապարիկը, որը ձեզ կտանի 150 մետր բարձրության վրա, որտեղից էլ կբացվի հիանալի տեսարան դեպի Լուվր, Պանթեոն, Սակրե-Կեր և Կոնկորդ:
Սակայն Փարիզում Ամանորը հիանալի անցկացնելու համար բազմաթիվ միջոցներ կան: Կարող եք նստել ոսկեզօծ կառքը և ուղևորվել Les Pavillons de Bercy թանգարան դիմակահանդեսի, որտեղ ձեզ կդիմավորի նույն ինքը՝ Լյուդովիկոս XIV-ը: Եթե ցանկություն ունեք սառելու, ապա այցելեք սառցե Kube բար, որտեղ օղին մատուցում են առանց սահմանափակման, իսկ եթե ցանկանում եք ջերմ ուրախություն, ապա լավագույն վայր, քան Մուլեն Ռուժն է, չեք գտնի:
Տուրի արժեքը` սկսած 816 դոլարից
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած 585 դոլարից
Բնակության արժեքը` հոսթելում` սկսած $26, 2* – $55, 3* – $96, 4* – $163, 5* – $417
Շնորհավոր Նոր Տարի – Bonne année!