Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Աբու Դաբի
Արաբական Միացյալ Էմիրությունները շատ են սիրում մրցակցել միմյանց հետ շքեղությամբ և այլ իրադարձություններով, և Նոր տարին էլ բացառություն չէ: Դուբայի և Աբու Դաբիի միջև մշտապես պայքար է գնում զբոսաշրջիկի համար, այդ պատճառով ամանորյա տոները այստեղ մշտապես նշում են մեծ մասշտաբով:
ԱՄԷ-ի բնակիչների մոտ Ամանորը նշելու ավանդույթ չկա, քանի որ մուսուլմանական երկիր է, որտեղ ժամանակը հաշվում է Հիջրայի օրացույցով: Բայց ինչ չես անի հանուն զբոսաշրջիկի: Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Աբու Դաբիում ամեն ինչ բառացիորեն եռում է. խանութներում ձևակերպում են ամանորյա զեղչեր, հյուրանոցները առաջարկում են բազմազան տոնական ծրագրեր, իսկ սրճարանները և ռեստորանները հյուրերին հյուրասիրում են լավագույն ուտեստներով:
Չնայած մահմեդական ավանդույթներին` այսօր Աբու Դաբիում Ամանորի նախաշեմին հնարավոր է հանդիպել զարդարված եղևնիներ, պայծառ լուսավորված ծաղկեպսակներ և անգամ ամենաիսկական Սանտա Կլաուսին: Այդ ամենը ուղեկցվում է հրավառությամբ, ավտոմեքենաների շքերթներով, համաշխարհային աստղերի ելույթներով և «Լավագույն Սուրբ Ծննդյան թխվածքի» համար կոչման արժանանալու մրցույթով:
ԱՄԷ-ում ձմռանը ջերմաստիճանը հազվադեպ է իջնում +19 աստիճանի: Հաճախ նույնիսկ ձմռանը կարելի է լողալ ծովում: Բայց եթե եղանակը չի թույլատրում, միշտ կարելի է այցելել աքվապարկ, որսալ կրաբներ, ՍՊԱ բուժումներ ընդունել, ձիարշավել, մասնակցել որսի, նստել ավտոմրցարշավային մեքենայի ղեկին Ferrari World այգում կամ վայելել բացարձակ հանգիստը Լիվա օազիսի մոտ տեղակայված ավազե թմբերի վրա: