Ամանորը նշելու լավագույն վայրերը. Տոկիո (Վիդեո)

Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել  «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում»  նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:

Tokyo

Տոկիո

Ճապոնիան սովոր է տոնել ամանորը «տնավարի»: Դեկտեմբերի 31-ի նախօրեին Տոկիոյի բանկիչները լքում են մայրաքաղաքը, որպեսզի տոնեն ամանորը  ավելի հանգիստ մթնոլորտում: Զբոսաշրջիկների համար արդեն լայն տարածք է մնում: Տոնը տևում է շաբաթից ոչ քիչ. մինչև հունվարի 4-ը անցկացվում են ամանորյա փառատոններ, երկինքը փայլում է հրավառություններից, զանգում են բոլոր եկեղեցիների զանգերը և ուտվումէ  տոննաներով տոնական արիշտա:

Tokyo

Ամանորը Տոկիոյում նշելուն վերաբերվեք մի փոքր փիլիսոփայորեն:Օրինակ, այցելեք տաճար, որպեսզի մետաղադրամ նետեք` երեք անգամ ծափահարելով, և ցանկություն պահեք: Դրանից հետո հանգիստ սրտով կարող եք այցելել Ակիհաբարայում գտնվող ռեստորան  կամ հասկանալ թեյի արարողության էությունը Սինջյուկույում գտնվող թեյարաններից մեկում:

Տոկիոյում կան շատ տեսարժան վայրեր, որտեղ տեղացիները և զբոսաշրջիկները այցելում են Նոր Տարվան, և շատ վայրեր, որտեղ կարելիէ  հետևել կեսգիշերային հրավառությանը: Օրինակ, Տոկիոյի աշտարակը, որը միշտ գրավում է ամբոխին, քանի որ այն համարվում է ճապոնական հրավառության էպիկենտրոնը: Նաև կարելի է բարձրանալ Skytree երկնաքեր, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Ծագող արևի քաղաք:

Tokyo

Տուրի արժեքը` սկսած $2700
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած   $1000
Բնակության արժեքը` հոսթելում`  սկսած  $22, 2*`   $53, 3* ` $71, 4*`  $113,
Շնորհավոր Նոր Տարի  – Akemashite omedetou!

You might also like