Ամանորը նշելու լավագույն վայրերը. Նյու Յորք (Վիդեո)

Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել  «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում»  նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:

Times-Square-New-Year

Նյու Յորք

1907  թվականից սկսած Նյու Յորքում Թայմս Սքվերում Ամանորի գիշերը  23 մետր  բարձրությունից ներքև է իջնում հինգ տոննա քաշով հսկա բյուրեղապակյա գնդակ: Ամանորի դիմավորումը Թայմս Սքվերում  ավանդույթ է շատ ամերիկացիների համար և իսկական արկած զբոսաշրջիկների համար:  Շատերն ասում են, որ նա, ով չի սառեցրել իր հինգերորդ կետը և չի պատռել իր ձայնալարերը բյուրեղապակյա գնդակի իջնելուն սպասելիս, նա չգիտի ինչ ասել է իսկական Ամանոր:

New Year in New York

Ամեն տարի Բրոդվեյի և Յոթերորդ ավենյուի խաչմերուկում  հավաքվում է շուրջ միլիոն մարդ, ովքեր սպասում են նրան, որ հաշվեն մինչև 12-ը ու հայտնվեն կոնֆետների հեղեղի տակ: Այստեղ տոնողներին սպասում է պոռթկուն երաժշտություն, հրավառություն և ամանորյա ցանկությունների պատ, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գրել իրենց երազանքները:

BallDrop Pass (սկսած $225) կոչվող տոմսը գնելով` դուք ստանում եք իրավունք այցելել Մանհեթենում գտնվող հաստատությունների երեկույթներին, անվճար խմիչք և խորտիկներ, ինչպես նաև`  շուրջ  $1000 դոլարի հատուկ առաջարկ:

New  Year in New York

Տուրի արժեքը` սկսած $2800
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած   $927
Բնակության արժեքը` հոսթելում`  սկսած  $35, 2*`   $116, 3* ` $125, 4*`  $137, 5* ` $523
Շնորհավոր Նոր Տարի  – Happy New Year!

You might also like