Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Ռիո դե Ժանեյրո
Քաղաքում, որը լի է տեսարժան վայրերով, կա միայն մեկ վայր, որտեղ Ամանորը տոնելը կարող է դառնալ կարևոր իրադարձություն յուրաքանչյուրի կյանքում, ով կմասնակցի երեկույթին: Դա 4 մղոն տարածք ունեցող Կոպակաբանա լողափն է, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի հարավային միջակայքում:
Ամեն տարի դեկտեմբերի վերջին օրը այստեղ հավաքվում է մոտավորապես 2 միլիոն մարդ` հագնված սպիտակ (հաջողության գույնը), դեղին (բարգավաճման) և կարմիր (ռոմանտիկ) գույներով: Սև հագուստները ավելի լավ է թողնել տանը, քանի որ, ինչպես բրազիլացիներն են համարում, Նոր տարվա դիմավորումը սև հագուստով վատ նշան է: Արդեն օրվա երկրորդ կեսին լողափը մարդաշատ է դառնում և բոլորը անհամբեր սպասում են շոուի սկսմանը: Իսկ որպեսզի սպասումը հաճելի լինի, այն ուղեկցվում է անդադար պարերով և մոխիտոյի ու կայպիրինիի առատ հոսքով:
Եթե հիշենք այն փաստը, որ 2014 թվականը Բրազիլիայի համար կարևոր տարի է լինելու` կապված Ֆուտբոլի Աշխարհի առաջնության հետ, ամանորյա երեկույթը պարզապես պետք է դառնա շքեղություն:
Տուրի արժեքը` սկսած $2331
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած $1845
Բնակության արժեքը` հոսթելում` սկսած $15, 2*` $88, 3* ` $97, 4*` $215, 5* ` $755
Շնորհավոր Նոր Տարի – Feliz ano novo!