Աշխարհի լավագույն վայրերը մայրամուտին հետևելու համար
Արևածագին հետևելու համար փորձագետները առաջարկում են մեկնել Բեռլին, Չիկագո, իռլանդական Կորկ քաղաք, Ամստերդամ կամ Փարիզ։
Բրիտանական On the Go Tours զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են թոփ-5 վայրերի ցանկը, որտեղ կարելի է տեսնել ամենագեղեցիկ մայրամուտները։ Այդ մասին գրում է Daily Star-ը։ Բրիտանացիները, դիտելով սոցիալական ցանցերի օգտատերերի միլիոնավոր լուսանկարներ, ընտրել են արևամուտին հետևելու լավագույն վայրերը։ Նման լուսանկարների համար լավագույն վայր է ճանաչվել Նյու Յորքը։ Լավագույն տեսարանը, փորձագետների կարծիքով, բացվում է Էմփայր սթեյթ բիլդինգ երկնաքերի վրա։
Գեղեցկությամբ երկրորդ մայրամուտը Բալիի Դենպասար քաղաքում է։ Այս ափամերձ քաղաքում մայրամուտով կարելի է հիանալ Բադունգ գետի կամ Բենոա ծոցի մոտ։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև Դուբայի Ումմ Սուկեյմ թաղամասի անհետացող արևի ճառագայթները։ Փորձագետները առաջարկում են Էմիրությունների ոսկե ավազների փոխարեն հիանալ արևմուտքի մգացող երկնքով։
Տելուկնարատ քաղաքը դարձել է երկրորդ ինդոնեզիական ուղղությունը, որը հայտնվել է այդ գեղեցիկ տեսարանի թոփ-5-ում։ Հորիզոնում անհետացող արևը, փորձագետների կարծիքով, կլրացնի բյուրեղյա ջրերում լողից և արևադարձային անտառներում զբոսանքից ստացված տպավորությունները։ Հատկապես տպավորիչ է Ռինջանի հրաբխի վրայի մայրամուտը։ Հնգյակը եզրափակում է Բարսելոնան։ Կատալոնիայի մայրաքաղաքում հատկապես կհիացնեն Սագրադա Ֆամիլիայի վրայի արևի վերջին ճառագայթները։