Մոլորակի լավագույն վայրերը ձեռքն ու սիրտը խնդրելու համար
Բրիտանական Hitched պորտալի փորձագետները ուսումնասիրել են Instagram-ի ավելի քան 10 000 գրառում ամուսնության առաջարկին վերաբերող հեշթեգերով և առանձնացրել 10 ամենապոպուլյար վայրերը իրենց սիրելիներին սիրո առաջարկ անողների համար։
Շատ ապագա ամուսիններ մեծ ուշադրություն են հատկացնում ոչ միայն հարսանիքի պլանավորմանը, այլև՝ ձեռքն ու սիրտը խնդրելու համար իդեալական պահի ու վայրի ընտրությանը։ Չէ որ այդ իրադարձությունը մնում է հիշողության մեջ դեռ երկար տարիներ, այդ պատճառով պետք է լրջորեն վերաբերվել դրա կազմակերպմանը։
Այդ կարևոր իրադարձության համար 10 իդեալական վայրերը․
1. Դիսնեյլենդ (Փարիզ);
2. Ուոլտ Դիսնեյի Կախարդական թագավորություն (Ֆլորիդա);
3. Սենտենիալ Լեյքս այգի (Մինեսոտա);
4. Հոլիվուդի նշան (Լոս Անջելես);
5. Էյֆելյան աշտարակ (Փարիզ);
6. Կենտրոնական պարկ (Նյու Յորք);
7. Բրուքլինի կամուրջ (Նյու Յորք);
8. Նիագարայի ջրվեժ (Օնտարիո);
9. «Էպկոտ» թեմատիկ այգի (Ֆլորիդա);
10. Բոնդի Բիչ (Սիդնեյ)։