Երկնային լուսատուները, որոնք երևում են մեր մոլորակից, դարեր շարունակ գրավել են գիտնականների ուշադրությունը։ Թեև, աստղային երկնքի անհասանելիությունն ու առեղծվածը գրավում է բոլորին՝ առանց բացառության։ Զբոսաշրջիկները, ովքեր ռոմանտիկա են փնտրում և ցանկանում հիանալ աստղալից երկնքով, պետք է ուշադրություն դարձնեն Metro.co.uk զբոսաշրջային պորտալի այս ցանկին։ Վարկանիշային աղյուսակում հայտնվել են աշխարհում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել աստղերին, որոնց թվում են․ 1. Ույունի չորացած աղի լիճ (Բոլիվիա);
2. Կարու ազգային պարկ (ՀԱՀ);
3. Բնության կամուրջներ ազգային հուշարձան (Յուտա նահանգ, ԱՄՆ);
4. Բորակայ կղզի (Ֆիլիպիններ);
5. Գալլոուեյ անտառային պարկ (Շոտլանդիա);
6. Սոսուսֆլեյ կավե բարձրավանդակ Նամիբ անապատում (Նամիբիա);
7. Ջասպեր ազգային պարկ (Կանադա);
8. Ռաունդսթոուն նավահանգիստ (Իռլանդիա);
9. Տիտիկակա լիճ (Պերու);
10. Թեյդե ազգային պարկ (Տեներիֆե, Կանարյան կղզիներ)։