Հեգնանքը այն մասին, որ տղաները աղջիկներին պետք է խոստանան ողջ աշխարհը, բայց դրա հետ մեկ տեղ գնեն միայն պաղպաղակ, այսօր իրեն չի արդարացնում, քանի որ «ողջ աշխարհը» և «սառը աղանդերը» մեր օրերում կարող ենք սերտ կապել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք ձեր խոստումը իրականացնել, ապա գնեք նրան պաղպաղակ: Մեր կողմից ընտրված սրճարաններում պաղպաղակը կբավականացնի ողջ կյանքում, որպեսզի անդադար սիրաշահես բազմազան աղանդերով: Այնպես որ պատրաստվեք ողջ կյանքը վատնել սառը հրաշքի վրա:
Ice Cream City (Տոկիո, Ճապոնիա)
Ice Cream City խանութին պատահաբար չեն այս անվանումը տվել. այստեղ կարելի է գտնել տասնյակ ցուցափեղկեր և ավելի քան 300 տեսակի պաղպաղակ, այնպես որ ընտրության խնդիրը այստեղ շատ լուրջ է:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ մարգարտյա պաղպաղակ, որում կարելի է գտնել իսկական մարգարիտ:
Berthillon (Փարիզ, Ֆրանսիա)
Պաղպաղակի շատ գիտակներ վստահ են, որ Berthillon ապրանքանիշը լավագույնն է աշխարհում: Չնայած նրան, որ Փարիզի Berthillon կրպակի մասին գիտեն նաև ֆրանսիական մայրաքաղաքի սահմաններից դուրս, այս ձեռնարկությունը հրաժարվում է վերածվել առևտրային ցանցի և մնում է նույնպիսի փոքրիկ կրպակ, ինչպիսին էր 1954 թվականին:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ ելակային, շոկոլադային և վանիլային, բայց արժի նաև փորձել սալորաչրով և արմանյակով պաղպաղակը և վարդերով աղանդերը:
Udders (Սինգապուր)
Udders մեծահասակների հաստատություն է, քանի որ այստեղի բոլոր պաղպաղակները ալկոհոլ են պարունակում: Եթե դուք ցանկանում եք ձեր բոլոր դարդերը խեղդել..մեկ բաժակ պաղպաղակում, ապա ընտրեք Java Whiskey Choc տեսակը, որը պարունակում է այնքան վիսկի, որը կբավականացնի պահանջկոտ սինգապուրցի նավաստիին:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ չամիչով ռոմը:
Pazzo Gelato (Լոս Անջելես, ԱՄՆ)
Pazzo Gelato ավանգարդ խանութում բոլոր պաղպաղակները պատրաստում են ձեռքով և օգտագործում են միայն բնական բաղադրիչներ: Բայց գլխավորն այն է, որ այստեղ կա «սառը երջանկության» 100 տեսակ և դրանց մեջ ավանդական գրեթե չկա:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ իմբիրով և մանդարինով: