Հեգնանքը այն մասին, որ տղաները աղջիկներին պետք է խոստանան ողջ աշխարհը, բայց դրա հետ մեկ տեղ գնեն միայն պաղպաղակ, այսօր իրեն չի արդարացնում, քանի որ «ողջ աշխարհը» և «սառը աղանդերը» մեր օրերում կարող ենք սերտ կապել: Այնպես որ, եթե դուք ցանկանում եք ձեր խոստումը իրականացնել, ապա գնեք նրան պաղպաղակ: Մեր կողմից ընտրված սրճարաններում պաղպաղակը կբավականացնի ողջ կյանքում, որպեսզի անդադար սիրաշահես բազմազան աղանդերով: Այնպես որ պատրաստվեք ողջ կյանքը վատնել սառը հրաշքի վրա:
Morelli’s Gelato (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)
Եթե Ձեզ հաջողվել է լինել Լոնդոնյան Harrods-ում, ապա դուք անպայման առաջին հարկում պետք է տեսած լինեք կախիչը, որը ձևավորված է հին պաղպաղակային սրճարանի ձևով: Դա հենց այն վայրն է, որտեղ հնարավոր է գնել լավագույն պաղպաղակը Մեծ Բրիտանիայում:
Ի դեպ, Անգլիայում առաջին պաղպաղակ ներկրողները եղել են Իտալիայից, այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Morelli’s Gelato-ն համարվում է նեապոլիտանական Մորելլի ընտանիքի սեփականությունը:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ մեծ ճանաչում է վայելում անսովոր համով ավանդերը՝ սիցիլիական կարմիր նարնջի, խնձորի կարկանդակի կամ սուրբ ծննդյան պուդինգի համով պաղպաղակ:
Caramello (Բեռլին, Գերմանիա)
Մանրախնդիր գերմանացիները պարզապես նախընտրում են առողջ սնունդ, իսկ պաղպաղակը բացառություն չի կազմում: Caramello-ում դուք անգամ մանրադիտակով չեք գտնի ոչ մի կոնսերվանտներ, ներկանյութեր և այլ ուտելու ենթակա քիմիա, որը մեզ այսօր ակտիվ կերպով մատուցում են սննդի արտադրողները:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ կարամելային տեսակներ:
Perche No! (Ֆլորենցիա, Իտալիա)
Անցած հարյուրամյակի 30-40-ական թվականներին ոմն Ուգո Ռավայոլին մտածել է այն մասին, որ կարելի է բացել պաղպաղակի սրճարան, և որոշել է՝ իսկ ինչու չէ՞: Հենց այդպես է թարգմանվում Ֆլորենցիայում այժմ հայտնի պաղպաղակ սրճարանը՝ Perche No!
Ցանկության դեպքում այստեղ հնարավոր է գնել բավականին տարօրինակ պաղպաղակ՝ քունջութով և մեղրով, կանաչ թեյի համով կամ կոճապղպեղով: Սարսափելի է՝ կմտածեք դուք… իսկ ինչու ոչ՞:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ Panna con Amarene՝ բալով և վանիլային, և ռիկոտտոյով Cassata siciliana:
Devon House (Քինգստոն, Յամայկա)
Devon House –ը առաջին յամայկացի սևամորթ միլիոնատերի տունն է: Այսօրվա օրով կառույցը համարվում է Կարիբյան ծովածոցի վիկտորիանական դարաշրջանի շքեղություններից: Այստեղ յամայկական, բրիտանական և ֆրանսիական հնաոճ իրերի հետ հավասար հնարավոր է գնել Կարիբների լավագույն պաղպաղակը:
Պաղպաղակ բեսթսելլեր՝ պիստակով: