Սիրահարների օրը, որպես կանոն, չի կարող լինել ստանդարտ ձանձրալի և ավանդական սովորական: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր սիրելին հասկանա, որ երկու թոքրի փոխարեն դուք ունեք երկու սիրտ, ապա ընտրեք մեր առաջարկած տարբերակներից մեկը և նշեք սիրահարների օրը այնտեղ, որտեղ ճակատագրերը միաձուլվում են իրար և զգացմունքները կապում են ամուր հանգույցներ:
Դասական Սիրո տոն
Փարիզ, Ֆրանսիա
Այո, Ֆրանսիան միայն Փարիզը չէ, այլև` վանգոգյան Սեն Ռեմի դե Պրովանսը, հեքիաթային Բրոսելիանդ անտառը և Լուարայի ափը: Բայց, այնուամենայնիվ, ինքնասիրահարված և սիրառատ Փարիզն է համարվում հենց այն էրոգեն գոտին, որը ձգում է աշխարհի բոլոր ռոմանտիկներին:
Ոչ ավանդապաշտ ռոմանտիկների համար սիրո խոստովանության հիանալի վայր է Պեր Լաշեզ լեգենդար գերեզմանատունը, որտեղ այցելելու համար պահանջվում է որոշակի արարողակարգ: Համբուրելով քարե սֆինքսին, որը պաշտպանում է Օսկար Ուալյդի շիրիմը, դուք մինչև մահ չեք կորցնի ձեր սերը: Իսկ եթե հպվեք ֆրանսիացի լրագրող Վիկտոր Նուարի արձանին, ապա տղամարդը երբեք չի կորցնի իր տղամարդկային ուժը, որն էլ ուղղակիորեն կապված է բուռն զգացմունքների հետ:
Իտալիա, Վերոնա
Քանի որ սուրբ Վալենտինը ծնվել է Իտալիայում, ապա անտեսել այս երկիրը սխալ կլիներ: Դե իսկ եթե փնտրենք Իտալիայի ամենառոնատիկ քաղաքը, ապա դա անկասկած Վերոնան է` շեքսպիրյան Ռոմեոյի և Ջուլիետի ծննդավայրը: Ռոմեոյի տուն գնալ դուք չեք կարող, քանի որ ներկայումս այն մասնավոր սեփականություն է, իսկ Ջուլիետի տուն գնալ ձեզ կհաջողվի: Այստեղ ձեզ կսպասեն մթնոլորտը, հայտնի պատշգամբը, Ջուլիետի բրոնզե արձանը, որի կրծքին դիպչելը հաջողություն է բերում սիրո մեջ: Կամ պարզապես կարող եք ուղղել սանրվածքը նրա փայլեցրած կրծքի մակերեսի մեջ, քանի որ այն մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում և, հետևաբար, շատ ձեռքերի է հանդիպել:
Ռոմանտիկ ընթրիքի համար ընտրեք Osteria da Ugo ռեստորանը, որը գտնվում է Ջուլիետի տնից ընդամենը 200 մետր հեռավորության վրա: 50 եվրոյի դիմաց դուք կստանաք հիանալի ընթրիք երեք գավաթ գինու հետ միասին:
Վերոնան գտնվում է վենետիկից ընդամենը 100 կմ հեռավորության վրա, այնպես որ հեշտությամբ կարող եք միմյանց ձեռք բռնել Հոգոցի կամրջի մոտ և մասնակցել Վենետիկյան դիմակահանդեսին:
Ռոմանտիկ Սիրո տոն
Պրահա, Չեխիա
Պրահան պակաս ռոմանտիկ չէ, քան Փարիզը և Վերոնան: Այս քաղաքի ամենազգացմունքային վայրը 600-ամյա Կարլովի կամուրջն է: Ասում են, որ եթե հպվեք Սուրբ Յան Նեպոմուցկիի արձանին, ապա կկատարվի ցանկացած երազանք: Բացի հավերժական սիրուց, Կարլովի կամրջից կարելի է տանել հուշանվերներ և լավ տրամադրություն, որը ձեզ կպարգևեն տեղացի երաժիշտները:
Քաղցած սիրահարներին սպասում է «Սատանա» ռեստորանը, որը գտնվում է կամրջի մոտ: 900 ռուբլու դիմաց դուք կստանաք գինով լավ ընթրիք: Մի հրաժարվեք լոռամրգի ջեմով տապակած տավարի մսից և ընկույզով և ձիթապտղով «Բելվեդեր» խոզի ֆիլեից:
Բուդապեշտ, Հունգարիա
Այնպես ինչպես սիրո խոստովանությունը միավորում է սիրող սրտերը, այնպես էլ`Սեչենյիի շղթայակապ կամուրջ միավորում է քաղաքի երկու մասերը` Բուդուն և Պեշտը: Լեգենդի համաձայն` կամրջի քարե առյուծները պետք է մռնչան այն պահին, երբ նրանց կողքով անցնի տղամարդ, ով չի դավաճանել իր կնոջը անգամ մտքերում: Տղաներին խորհուրդ ենք տալիս փորձել բարկացնել առյուծներին, այլապես` նրանք կմատնեն ձեզ:
Spoon նավ-ռեստորանում, որը գտնվում է կամրջի ստորոտին, դուք կարող եք ընտրել ինչ-որ մի ուտեստ fusione խոհանոցից և հիանալ Բուդայի ամրոցով և Գելլերտ լեռով: Չնայած նրան, որ ձեր դրամապանակը կնիհարի 40 եվրոյով` հիանալի սպասարկումը և մորավյան գինին կանեն իրենց գործը, և անվրդով երջանկության զգացումը այս անգամ ավելի երկար կտևի, քան մշտապես:
Լողափնյա Սիրո տոն
Մալդիվներ
Ինչ ռոմանտիկա առանց Մալդիվների: Զբոսանքը ծառուղիներով, ստորջրյա սաֆարին և ծանոթությունը տարատեսակ ձկների հետ, հարմարավետ բունգալոն և դուք երկուսով միայնակ ամբողջ աշխարհում:
Պատվիրելով աերոինքնաթիռ Maldivian Air Taxi ընկերությունում, կարող եք թռչել կղզու վրայով և ձեր սիրելիին ցուցադրեք «Will you marry me?» գրությունը` ակոսված կոկոսներով:
Մալդիվները ձեզ իսկական արկած կպարգևեն Ithaa ռեստորանում, որտեղ կարելի է ընթրել հինգ մետր խորությամբ: Ճաշը կարժենա 320 դոլար, բայց կստանաք միլիոնների հաճույք:
Բալի, Ինդոնեզիա
Բալին, որը հաճախ անվանում են «աստվածների կղզի», բառացիորեն ներծծված է ռոմանտիկայի միստիկայի մեջ, որը կցված է 20 հազար տաճարների պատերին: Այցելեք Բալիի ամենահայտնի տաճարներից մեկը` Տանահ Լոտ, որը կառուցված է ժայռի վրա, որը բոլոր կողմերից շրջապատված է ջրով:
Ջուր խմեք սուրբ աղբյուրից և շոյեք մարջանագույն օձերից մեկին: Այստեղի ափերը շատ գեղեցիկ են: Բացի այդ, ծովի մոտ կարելի է գտնել բազմաթիվ խաղաղ ծովածոցեր և ազգային խոհանոցի ռեստորաններ:
Եվրասիական Սիրո տոն
Բարսելոն, Իսպանիա
Ով է ասել, որ սիրահարների օրը չի կարելի պարզապես զբոսնել: Գրկախառնվեք և մեկնեք ուղևորության Լաս Ռամբլասով` Բարսելոնի գլխավոր զբեսավայրով, որտեղ կյանքը եռում է շուրջօրյա ռեժիմով: Անպայման մոտեցեք բախտագուշակներից մեկին, որպեսզի նա ձեզ համար կանխագուշակի հարստություն և հավերժական կյանք:
Իսկ որպեսզի ուղևորության մեջ ռոմանտիկա մտցնեք, այցելեք Երգող շատրվանների, որոնք ձեզ համար կերգեն Բարսելոնի հիմնը Մոնսերատ Կաբալյեյի և Ֆրեդի Մերկուրիի ձայնով:
Փողային երաժշտություն կարող եք լսել հայտնի Սագրադա տաճարի մոտ, իսկ հրաժարվել հոգնածությունից` հօգուտ հետաքրքրասիրության, կարող եք Գուել այգում:
Եթե սովածանաք, այցելեք «Տաբլաո Կորդոբես», որտեղ ընթրիքը ուղեկցվում է ֆլամենկոյի էմոցիոնալ շոուով:
Իսկ Dans Le Noir ռեստորանում կարելի է փորձարկել և պարզել, թե որքան զգայուն են ձեր համային ռեցեպտորները: Ստիպված կլինեք ընթրել մթության մեջ և իմանալ ուտեստների բաղադրությունը միայն ռեստորանից դուրս գալիս: 39 եվրոյով կարելի է պատվիրել առաջին և երկրորդ ուտեստ և աղանդեր:
Դուբայ, ԱՄԷ
Չնայած նրան, որ մահմեդական շատ երկրներում արգելված է ալկոհոլի օգտագործումը` Դուբայում այդ խնդիրը չկա: Այնպես որ շամպայնի և իրենց երկրորդ կեսի սիրահարները կարող են մեկնել «Պարսկական ծովածոցի Փարիզ»:
Քանի որ սիրո տոնը նշելը շարքային ճանապարհորդություն չէ, ապա ընթրիքի վայրը նույնպես պետք է ընտրել համապատասխանաբար: Այս դեպքի համար հարմար կլինի Switch-ը, որը գտնվում է աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնում` Dubai Mall-ում: Այստեղ առաջարկում են եվրոպացիներին ծանոթ ուտեստներ, բայց ասիական մեկնաբանությամբ: