Սիրահարների օրը, որպես կանոն, չի կարող լինել ստանդարտ ձանձրալի և ավանդական սովորական: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր սիրելին հասկանա, որ երկու թոքրի փոխարեն դուք ունեք երկու սիրտ, ապա ընտրեք մեր առաջարկած տարբերակներից մեկը և նշեք սիրահարների օրը այնտեղ, որտեղ ճակատագրերը միաձուլվում են իրար և զգացմունքները կապում են ամուր հանգույցներ:
Էքսկուրսիոն Սիրո տոն
Պետրա, Հորդանան
Պոետները Պետրայի մասին խոսում են` որպես կարմիր վարդ, որը ապրել է իր կյանքի ընդամենը կեսը: Այս հեքաթային քաղաքի բույրը, որը հիանալի կերպով կհամապատասխանի ռոմանտիկ ճանապարհորդությանը, կտեղեկացնի ձեր սիրային բեդուինական երաժշտության մասին և հազարավոր նոր զգացմունքներ կպարգևի:
Պետրայի քարանձավներից մեկում գտնվող փոքրիկ Cave Bar-ում հնարավոր կլինի թարմանալ գարեջրով, որը արժե 3 դոլար:
Սանտորինի կղզի, Հունաստան
Սիրահարների կղզի Սանտորինին աշխարհի ամենահամապատասխան վայրերից մեկն է սիրահարների տոնը նշելու համար: Կղզում մի վայր կա, որտեղ հասնելը բավականին դժվար է: Սկարոս ժայռի վրա, որը գտնվում է Իմերովիգլի գյուղի մոտ, երբևէ գտնվել է տեղի իշխանությունների նստավայրը: Ըստ լեգենդի` եթե սիրելի էակի հետ բարձրանաք այդ լեռան վրա և դիպչեք ցանկացած քարի ու երազանք պահեք, ապա այն անպայման կկատարվի:
Կալդերիայի գեղեցկությունով հիանալ հնարավոր է ավանակի վրա նստած եռօրյա զբոսանքի շնորհիվ (€40), իսկ սիրելիի հետ անպայման պետք է ընթրել Blue Note Restaurant ռեստորանում, որտեղ հնարավոր է պատվիրել միջազգային և հունական խոհանոցի ուտեստներ (€20–€40):
Հարսանեկան Սիրո տոն
Տերքս և Կայկոս
Եթե դուք որոշել եք շքեղ հարսանեկան արարողություն կազմակերպել, ապա հետևեք Բրյուս Ուիլիսին և Բեն Աֆլեքին, որոնք իրենց սիրելիների հետ պսակադրվել են Parrot Cay առողջարանում: Հարսանեկան արարողությունը այստեղ չնայած բավականին օպերատիվ է (մոտավորապես 20 րոպե), բայց այն կհիշվի ողջ կյանքիդ ընթացքում: Գները սկսվում են 7 հազար դոլարից: Ամեն ինչ կախված է ձեր ախորժակից և ամբիցիաներից:
Լաս Վեգաս, ԱՄՆ
Համաշխարհային հարսանեկան մայրաքաղաքի կարգավիճակը պատկանում է Լաս Վեգասին, որտեղ ամեն տարի այցելում է 120 հազար զույգ, որպեսզի պսակադրվեն: Այստեղ՝ խորանի մոտ, իրենց «այո»-ն են ասել Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը, Էլվիս Փրեսլին, Բրյուս Ուիլիսը, Անջելինա Ջոլին, Ջոն Բոն Ջովին, Ֆրենկ Սինատրան, Ռիչարդ Գիրը, Մայքլ Ջորդանը և շատ այլ հայտնիներ:
Լաս Վեգասի զվարճալիքների մասին կարող ենք խոսել հարյուր տարի առանց դադարի: Մենք առաջարկում ենք ձեզ լինել Բելլաջիոյի շատրվանների ներկայացմանը, դիտել Ֆերմոնտ-սթրիթի վիդեո-շոուն և այցելել Հուվերի պատնեշը: Բայց մնալ նույն վայրում չարժե: Բոլոր հնարավոր զենքերից կրակեք ահաբեկիչների վրա օրիգինալ Machine Guns Vegas ակումբում ($90), սովորեք ղեկավարել էքսկավատորը Dig This-ում ($210) և նայեք Վեգասին The Eiffel Tower Experience-ի բարձրությունից, որը Էյֆելյան աշտարակի կրկնօրինակն է ( ընդամենը $10.5): Ձեր երկրորդ կեսի համար ամենառոմանտիկ նվերը կլինի ընթրիքը Dinner in the Sky ռեստորանում: Բայց դա մի պայմանով, եթե ձեր սիրելին ակրոֆոբիա ՝ վախ բարձրությունից չունի: Բանն այն է, որ ռեստորանը ընթրիքի ժամանակ գտնվում է 50 մետր բարձրության վրա: Ընդամենը 249 դոլարով դուք բարձրությունից կտեսնեք ողջ Վեգասը` համտեսելով համեղ հավի կրծքամիս` լցոնած Prosciutto ապուխտով, արտիշոկով և գորգոնզոլա և ռիզոտո պանրով: Ի դեպ, ինչպես ամեն տեղ Վեգասում` Dinner in the Sky-ում ևս հնարավոր է հարսանիք կազմակերպել:
Օրիգինալ Սիրո տոն
Բեռլին, Գերմանիա
Ընտրելով բացիկներ և կոնֆետներ Սիրահարների տոնի կապակցությամբ` մենք գնում ենք նրանք, որոնք սրտիկի ձև ունեն, որն էլ խորհրդանշում է մեր սերը: Իսկ ով է ասել, որ մենք չենք կարող ղեկավարվել նման սկզբունքով վայր ընտրելիս: Բեռլինից քիչ հեռու գտնվում է սրտաձև կղզի, իսկ կղզու վրա է գտնվում փոքրիկ Inselhotel Brückentinsee հյուրանոցը, որը նախատեսված է ընդամենը 12 զույգերի համար: Համարը արժե 67 եվրո մեկ օրը և այդ օրը կբուրի վարդի յուղով, ֆիննական շոգեբաղնիքով և անկողնու վրա վարդի թերթիկներով:
Պատտայա, Թայլանդ
Եթե ձեզ մշտապես գերել է Հարավարևելյան Ասիան, ապա Թայլանդը այն վայրն է, որտեղ ձեր սիրո խոստովանությունը կթնդա: Այստեղ շատ հյուրասեր են վերաբերվում տարբեր սեռական կողմնորոշում ունեցող անձանց, անգամ` հետերոսեքուալներին: Ցերեկը Պատտայայում կարող եք անցկացնել լողափում, իսկ գիշերը ընկղմվել զվարճանքների գիշերային հեքիաթում:
Օրիգինալ և ուրախ կարող եք ընթրել Cabbages & Condoms Restaurant ռեստորանում (մոտավորապես 780 ռուբլի), որտեղից հնարավոր է ձեռք բերել մի քանի անվճար պահպանակ, իսկ եթե գնացել եք Բանգոկ, ապա այցելեք Hajime Robot Restaurant ռեստորան, որտեղ ձեզ կզվարճացնի ռոբոտ սամուրայը (ուտեստը` սկսած 120 ռուբլուց):
Էկզոտիկ-արտասովոր Սիրո տոն
Ջայփուր, Հնդկաստան,
Ջայփուր վարդագույն քաղաքը թռչնի բարձրությունից հենց այն է, ինչը պետք է սիրո խոստովանությունը ամենից ամենա դարձնել համար: Մեկ ժամ թռիչքը կարժենա 225 դոլար, որի դիմաց դուք էլ կարող եք թելադրել ձեր երթուղին:
Թռեք Ֆորտ Ամբերի վրայով, որտեղ կարող եք հետո այցելել և կրկնել ձեր «Ես ձեզ սիրում եմ» խոստովանությունը արդեն գետնի վրա:
Ինչ վերաբերվում է ռեստորանի ընտրությանը, ապա այստեղ միանշանակ նախընտրությունը պետք է տալ Niros-ին` տեղի սիրահարների և Բոլիվուդի աստղերի սիրելի վայրին: Պատվիրեք կարմիր սոուսով գառան միս և կիմանաք, որ սնունդը ևս կարող է զգացմունքներ առաջացնել, որոնց մասին մարդը անգամ չի էլ կարող պատկերացնել:
Առանձնանալ սիրողներին կհամապատասխանի 360° Leti հյուրանոցը, որտեղ ավելի լավ է հասնել ուղղաթիռով, քանի որ այն գտնվում է Հիմալայներում՝ 2500 մետր բարձրության վրա: Եռօրյա փաթեթը արժե 1825 դոլար, որի մեջ ընդգրկված է լռություն, հանգստություն և Նեպալի ու Տիբեթի հարևանությունը:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Եթե դուք դեմ չեք սիրահարների օրը տեղափոխել մի քանի օրով, ապա այն կարող եք համատեղել Ռիոյի դիմակահանդեսի հետ: Այդ ժամանակ դուք հնարավորություն կունենաք տեսնել սամբայի դպրոցների պարուհիների ցուցադրությունները, որոնք ուղղված են լինում Բրազիլիայի մշակույթի և արվեստի գործիչների ստեղծագործություններին:
Սամբայի կրքոտ ռիթմերի ներքո շատ ձանձրալի է կալորիաների վատնումը, այդ պատճառով մենք ձեզ առաջարկում ենք հյուրասիրվել Ավենիդա Ատլանտիկայում գտնվող Marius Degustare ռեստորանում, որը ձգվում է ողջ Կոպակաբանա լողափի երկայնքով: 2550 ռուբլիով դուք այստեղ կարող եք ուտել այնքան ծովամթերք, որքան ձեր սիրտը կցանկանա: Իսկ ռեստորանի օրիգինալ ձևավորումը ձեզ թույլ կտա հիշել ձեր ռոմանտիկ ընթրիքը մինչև հաջորդ անգամ:
Խելահեղ Սիրո տոն
Նյու Յորք, ԱՄՆ
Խելահեղ արարքներին շատ հարմար է Բրոնքսի կենդանաբանական այգին. այստեղ ընդամենը 10 դոլարով հնարավոր է ձեր սիրելիի անունը դնել 58 հազար մադագասկարյան խավարասերներից մեկի վրա: Խավարասերին անուն տալու համար դիմումը ամրագրել հնարավոր է կենդանաբանական այգու պաշտոնական պորտալում:
Ողջ գումարը կփոխանցվի Վայրի բնության պահպանման հիմնադրամ (Wildlife Conservation Society), որը զբաղվում է Մադագասկարի կենդանական աշխարհի պահպանման հարցերով:
Այսպիսի օրիգինալ նորարորությունը նորություն չէ: Վերջերս ռուսաստանի Իժևսկի կենդանաբանական այգին նույնպես նման առաջարկ է արել, միայն թե խավարասերների փոխարեն այստեղ ձեր սիրելիի պատվին կարող եք անվանել սայմիրին և շագանակագույն կապիկներին:
Եվ եթե խավարասերները և կապիկները ձեզ բավական չեն լինի, որպեսզի սիրո տոնը խենթ անցկացնելու համար, ապա ձեր երկրորդ կեսի հետ ուղևորվեք սեքսի թանգարան, որը, ինչպես հայտնի է, սիրո հետ անմիջական կապ ունի:
Վախենու՞մ եք արդեն հաջորդ օրը մոռանալ զգացմունքների մասին, որոնք զգացել եք նախորդ օրը: Օգտվեք մեր խորհուրդներից և ձեր սիրելիին նվիրեք հեքիաթ, որին դժվար թե հավատաք, բայց բավականին հեշտ կարող եք իրագործել: