Աշխարհի լավագույն հյուրանոցները, որոնք պատկանում են հայտնիներին
13 հյուրանոց, որոնց սեփականատերերը համաշխարհային աստղեր են։
Շատ հայտնի աստղեր սեփական ռեստորանի կամ հյուրանոցի բացումը համարում են բավականին եկամտաբեր ներդրում․ նրանց հայտնիությունը գրավում է հաճախորդներին, ովքեր պատրաստ են համակերպվել որոշակի թերացումերի հետ, միայն թե հնարավորություն ունենան ինչ-որ կերպ առնչվել իրենց կուռքի հետ։
Ինչպես արդեն հայտնել ենք ՝ 2018 թվականի մարտին Մարբելյայում կբացվի Ռոբերտ Դե Նիրոյի՝ մեծահասակների համար նախատեսված հյուրանոցը։ Այդ առթիվ, բրիտանական Telegraph պորտալի խմբագիրները կազմել են լավագույն հյուրանոցների ցանկը, որոնք պատկանում են աստղերին․
1. MiM Hotel (Սիջես, Իսպանիա) – Լիոնել Մեսսի;
2. Wellington Hotel (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Greenwich Hotel (Նյու Յորք, ԱՄՆ), Nobu (Մանիլա, Ֆիլիպիններ) -Ռոբերտ Դե Նիրո;
3. Cromlix (Պերտշիր, Շոտլանդիա) – Էնդի Մարեյ;
4. Palazzo Margherita (Բազիլիկատա, Իտալիա) – Ֆրենսիս Ֆորդ Կապպոլա;
5. Palazzo Versace (Դուբայ, ԱՄԷ) – Դոնաթելա Վերսաչե;
6. Blackadore Caye (Բլեկադոր Քեյ, Բելիզ) – Լեոնարդո Դի Կապրիո;
7. Pestana CR7(Պորտուգալիա) – Կրիշտիանու Ռոնալդու;
8. Mission Ranch Hotel (Կարմել, ԱՄՆ) -Քլինթ Իստվուդ;
9. Bedford Post Inn (Ուեստչեսթեր, ԱՄՆ) – Ռիչարդ Գիր;
10. Big Sleep (Մեծ Բրիտանիա) – Ջոն Մալկովիչ;
11. Marley Resort&Spa (Նասսաու, Բահամյան կղզիներ) – Մարլի ընտանիք;
12. Hotel Rival (Ստոկհոլմ, Շվեդիա) – Բեննի Անդերսոն ABBA խմբից;
13. Clarence (Դուբլին, Իռլանդիա) – Բոնո։