Սեքսի համար լավագույն հյուրանոցները գտնվում են Փարիզում և Լիսաբոնում
Հայտնի են յոթը լավագույն հյուրանոցները սիրով զբաղվելու համար։ Իրենց փորձի հիման վրա՝ թոփ առաջատարներին ընտրել են տասնյակ տղամարդիկ և կանայք։ Այդ մասին գրում է DailyStar-ը։
Sid Lee Paris ընկերությունը Skyn ապրանքանիշի հետ համատեղ ընտրել են 12 զույգի աշխարհի վեց երկրից, որպեսզի գտնեն սեքսի համար լավագույն հյուրանոցները։ Թոփ-7-ը գլխավորում է հայելային ննջասենյակներով Edgar Paris հյուրանոցը, որը գտնվում է ֆրանսիական մայրաքաղաքում։ Այս վայրը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են հետևել իրենց սեքսուալ կյանքին կողքից։ Այս հյուրանոցի համարներում մահճակալը գտնվում է սենյակի կենտրոնում, որն ունի հայելային առաստաղ, ինչն էլ թույլ է տալիս հետևել սիրային գործողությանը տարբեր ռակուրսներից։
Երկրորդ հորիզոնականում գտնվում են Լիսաբոնի Sintra Marmoris Palace-ի ապարտամենտները։ Ըստ կարծիքների՝ XIX դարի շենքում կան շքեղ վարագույրներ, որից ներս կարելի է լավ «շփվել» զուգընկերոջ հետ։ Ինչպես նշում են փորձի մասնակիցները՝ այդ շքեղ կտորները հատուկ զգացողություններ են առաջացնում։
Սիրային խաղի համար լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի Մարագոժիում գտնվող Pousada Camurim Grande-ն։ Զույգին խոստանում են դրախտային պայմաններ՝ գամակով, կոկոսի ծառերով, մանգոյով և այլ էկզոտիկ մրգերով։
Վարկանիշային աղյուսակում հայտնվել է ևս մեկ բրազիլական հյուրանոց՝ Ռիո դե Ժանեյրոյի Casa Marques-ը։ Այն գտնվում է բլրի վրա, որը իդեալական է մայրամուտին հետևելու համար։ Հենց դա էլ ստեղծում է անհրաժեշտ ռոմանտիկ տրամադրությունը։ Սիրով լի գիշերից հետո փորձագետները խորհուրդ են տալիս այցելել հյուրանոցի տանիքին գտնվող լողավազանը։
Լավագույն հյուրանոցների թվում են նաև Մարսելի բարձր առաստաղով և լավ լուսավորությամբ L’Appartement-ը, Յոսեմիտի ազգային պարկում գտնվող կալիֆորնիական Rush Creek Lodge-ը և Պորտուգալիայի L’AND Vineyards-ը։ Վերջինս հիշվել է զույգերի կողմից իր ընդարձակ լոգասենյակներով և ուղղանկյուն լոգակոնքերով։