Հայտնի են 2018 թվականի լավագույն հյուրանոցային ապրանքանիշները
Ժամանակակից զբոսաշրջիկները բնակության համար կարող են ընտրել առաջարկվող բազմազան տարբերակներից ցանկացածը՝ հոսթել, մոթել, հյուրանոց, լյուքս դաս, Airbnb-ի մասնավոր բնակարան և այլն։ Սակայն բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում սխալված լինել իրենց ընտրության հարցում, նախապատվությունը տալիս են ստուգված հեղինակությամբ խոշոր ցանցային հյուրանոցներին։
Travel+Leisure զբոսաշրջային հրատարակչության փորձագետները հրապարակել են աշխարհի լավագույն հյուրանոցային ապրանքանիշների ամենամյա ցանկը, որոնք երաշխավորում են սպասարկման բարձր մակարդակ և անցկացրած հանգստից լիարժեք հաճույք։ Ստորև ներկայացված են այդ ցանկի 10 առաջատարները։
1. Six Senses Hotels Resorts Spas;
2. Red Carnation Hotel Collection;
3. Oetker Collection;
4. Oberoi Hotels & Resorts;
5. One&Only Resorts;
6. Rosewood Hotels & Resorts;
7. The Leela Palaces, Hotels & Resorts;
8. The Peninsula Hotels;
9. Alila Hotels & Resorts;
10. Auberge Resorts Collection։