Թռիչքի ընթացքում ժամանակը կրճատելու լավագույն միջոցներից մեկն էլ սնվելն է։ Սակայն, հաճախ ինքնաթիռում մատուցվող սնունդը հիասթափեցնում է իր որակով և նվազագույն համի բացակայությամբ։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ընտրել լավագույն խոհանոցով ավիաընկերությունը, կարող են դիմել AirlineMeals.net կայքին, որի օգտատերերը կիսվում են իրենց մատուցված ուտեստների լուսանկարներով։ Պորտալի խմբագիրները ընտրել են առավել շատ հավանության արժանացած կարծիքները և կազմել տարբեր ավիաընկերությունների լավագույն ուտեստների ցանկը։
Առաջին դաս․
1. Թարմ թրմած թեյով ավանդական անգլիական նախաճաշ (British Airways);
2. Գետնանուշի սոուսով հավ, ապխտած ձու, հավով և սնկով արևելյան ապուր և գարեջրային սոուսով կաթնակեր խոճկոր (Singapore Airlines)։
1. Ծովախեցգետնով աղցան և խորոված հավ (Air Canada);
2. Տավարի մսի խորոված բրինձով և բանջարեղենով (Malindo Air);
3. Տապակած տավարի միս բանջարեղենային բլիթներով և կարմիր կաղամբով (Tap Air)։
1. Կարտոֆիլով, լոբով և մարինարա սոուսով հավ (Aer Lingus);
2. Պիցցա և կապրեզե աղցան (KLM);
3. Տոմատի սոուսով տորտելինի (Ethiopian Airlines)։