Հայտնի են IT ոլորտի կանանց համար լավագույն երկրները

Պորտուգալիան հայտնվել է երկրների առաջին հորիզոնականում, որտեղ կանայք առավել ակտիվ են աշխատում բարձր տեխնոլոգիաների ոլորտում․ նշվում է HONEYPOT օնլայն հարթակի վարկանիշային աղյուսակում։

Երկրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-ն, երրորդում՝ Լատվիան։  Վարկանիշային աղյուսակը կազմվել է նրա հիման վրա, թե ինչպես են կանայք ներկայացված աշխատաշուկայում, կանանց թիվը բարձրտեխնոլոգիական ոլորտում և կանանց համար հավասար հնարավորությունների մակարդակը․ հայտնում է Եվրո պուլսը։

Վարկանիշային աղյուսակում գնահատվել են տնտեսապես զարգացած երկրները, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամները և ԵՄ-ն (ընդհանուր առմամբ՝ 41 երկիր)։

You might also like