Գերմանիան գլխավորել է օտարերկրացի ուսանողների համար լավագույն եվրոպական երկրների ցանկը։ Երկրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան, երրորդում՝ Ֆրանսիան։ Ռուսաստանը ցանկի 5-րդ հորիզոնականում է։
Առաջին տեղը Գերմանիային ապահովում են նրա համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանները և, միևնույն ժամանակ, կրթության հասանելի գները (հենց դա է թույլ տվել Գերմանիային առաջ անցնել Մեծ Բրիտանիայից)։ Բացի այդ, գերմանական համալսարանների ուսանողները հաջող կարիերա ստեղծելու մեծ շանսեր ունեն։
Վարկանիշային աղյուսակի հեղինակները նշել նաև Լեհաստանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում միակ նոր երկիրն է առաջին տասնյակում։ Օտարերկրացի ուսանողների թիվն այստեղ աճել է մի քանի անգամ (12 հազարից հասնելով 65 հազարի) առաջին հերթին այն պատճառով, որ երկրում ավելացել են անգլալեզու դասընթացները․ հայտնում է Եվրո Պուլսը։
Այս տարի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 30 երկիր։