Բրիտանական The Independent պարբերականը կազմել է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը այն ճանապարհորդների համար, ովքեր հրաժարվել են կենդանական ծագումով սնունդից։
Ցանկում հայտնվել են բուսակերների համար նախատեսված ռեստորանների ամենամեծ քանակով 10 քաղաքները։ Առաջատար է դարձել իտալական Թուրինը։ Քաղաքապետ Կիարա Ապպենդինոն ծրագրում է Թուրինը դարձնել առաջին բուսակերական քաղաքը։ Դա շատ համարձակ քայլ է, քանի որ տարածաշրջանը հայտնի է աշխարհին իր մսային դելիկատեսներով։ Իսկ Ապպենդինոն մտադիր է պրոպագանդել առողջ ապրելակերպն ու շրջակա միջավայրի պահպանությունը դպրոցականների շրջանում։ Բացի դրանից, Թուրինում գործում է ավելի քան 30 առևտրային կետ, այդ թվում՝ սրճարաններ և ռեստորաններ, որոնք սպասարկում են բուսակերներին։
Երկրորդ տեղում Բեռլինն է։ Այստեղ գործում է ավելի քան 5 ռեստորան, որտեղ ճաշացանկում միս առկա չէ։ Ամեն տարի օգոստոսին գերմանական մայրաքաղաքում անցկացվում է Veganes Sommerfest Berlin փառատոնը։ Անցյալ տարի հյուրերի քանակը գերազանցել է 60 000 մարդը։ Բացի այդ, Բեռլինում վաճառում են հատուկ հագուստ բուսակերների համար, որը պատրաստված է բարձր էկոլոգիական ստանդարտներով։
Թոփ-10-ում հայտնվել է նաև Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին։ Այստեղ գնորդների շրջանում հայտնի է մսի փոխարինիչ Nyhtökaura-ն, որը պատրաստված է վարսակից և բակլայից։
Վարկանիշային աղյուսակում են նաև Թել Ավիվը, Հնդկաստանի Չեննաին, Մելբուռնը, Սան Ֆրանցիսկոն, Տեխաս նահանգի Օստինը, Վանկուվերը և Լոնդոնը։