Եվրոպայի լավագույն ատրակցիոնը գտնվում է ֆրանսիական «Ֆուտուրոսկոպ» զվարճանքների այգում։ Այդ մասին գրում է Le Quotidien du Tourisme-ը։
Իտալիայում անցկացվել է տասնվեցերորդ Parksmania 2017 մրցանակաբաշխությունը։ Ամեն տարի ժյուրին գնահատում է լավագույն զվարճանքների այգիները։ Այս տարի «Տարվա լավագույն եվրոպական ատրակցիոն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Փարիզից 30 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուտուրոսկոպ» այգու «Անսովոր ճանապարհորդություն» ատրակցիոնը։
Ատրակցիոնի այցելուները հանրավորություն են ստանում զգալ իրենց իսկական թռչուն և թռչել աշխարհի չորս կողմը անսովոր թռչող սարքի վրա։ Այս ատրակցիոնի հեղինակները ոգեշնչվել են Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը» ստեղծագործությունից։ Այգու ղեկավարության խոսքերով՝ աշտարակի ստեղծման համար ծախսվել է 12,5 միլիոն եվրո։
Մյուս մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ․ «Նոր եվրոպական ատրակցիոն» անվանակարգում հաղթել է Voletarium-ը գերմանական Europa Park-ում։ Parksmania 2017 մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակի է արժանացել Փարիզի Դիսնեյլենդը 25-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպած գրավիչ շոուի համար։ Ժյուրիի կարծիքով՝ լավագույն այգի է ճանաչվել նույն Europa Park-ը, որը տարեցտարի ավելացնում է գրավիչ ատրակցիոնների թիվը։