Աշխարհի լավագույն օդանավակայանները՝ թռիչքից առաջ սնվել ցանկացողների համար
Օդանավակայաններ, որտեղ կարելի է ոչ միայն քաղցը հագեցնել, այլև՝ վայելել բարձրակարգ խոհանոցի ուտեստներ։
Որոշակի պատճառներով շատ ավիաուղևորներ նախընտրում են սնվել թռիչքից առաջ․ մեկը փորձում է այդ կերպ կրճատել սպասելաժամանակը, մյուսը՝ տանել չի կարողանում ինքնաթիռում մատուցվող սնունդը։ Այդ պատճառով աշխարհի միջազգային օդանավակայանների մեծ մասում կա ցանցային սրճարանների և արագ սննդի ռեստորանների լայն ընտրանի։
Սակայն որոշ օդանավակայաններ իրենց հաճախորդներին հնարավորություն են տալիս ոչ միայն քաղցը հագեցնել, այլև՝ հիանալ խոհարարական գլուխգործոցներով։ Ստորև ներկայացված է աշխարհի լավագույն օդանավակայանների ցանկը այն ուղևորների համար, ովքեր ցանկանում են համեղ սնվել թռիչքից առաջ։
1. Նարիտա (Տոկիո, Ճապոնիա);
2. Թայվան Թաոյուան (Թայբեյ, Թայվան);
3. Հոնգկոնգի միջազգային օդանավակայան (Չինաստան);
4. Չանգի (Սինգապուր);
5. Սխիպհոլ (Ամստերդամ, Նիդեռլանդներ);
6. Գեթվիկ (Լոնդոն, Մեծ Բրիտանիա);
7. Քինգսֆորդ Սմիթի անվան միջազգային օդանավակայան (Սիդնեյ, Ավստրալիա);
8. Ադոլֆ Սուարեսի անվան Բարախաս միջազգային օդանավակայան (Մադրիդ, Իսպանիա);
9. Մյունխենի միջազգային օդանավակայան (Գերմանիա);
10. Հիթրոու (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։